Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում եւ բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Բացասականից» «Կայուն»-ի։
Գործակալությունը նաև հաստատել է բանկի կայունության վարկանիշը (Viability rating) «b+» մակարդակում:
Գործակալության գնահատմամբ Բանկի վարկանիշն արտացոլում է Բանկի առաջատար դիրքը Հայաստանի բանկային համակարգում (17% շուկայի մասնաբաժին 2022 թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով), Բանկի կայուն իրացվելիության մակարդակը, կապիտալի համարժեքության բարձր մակարդակը, ակտիվների որակական ցուցանիշների ու շահութաբերության բարելավումը:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Fitch, Standard & Poor's և Moody's) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
![]() | 5.61 | -0.08 |
![]() | 395.67 | -0.21 |
![]() | 428.27 | -3.60 |
![]() | 487.15 | -4.10 |
![]() | 293.79 | -3.46 |
![]() | 30.35 | -0.13 |
![]() | 58.53 | -0.01 |
![]() | 426.14 | -4.82 |