Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022 16:44

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Grid Dynamics ընկերության ներկայացուցչին պատմել է պետական աջակցության գործիքների մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարը Grid Dynamics ընկերության ներկայացուցչին պատմել է պետական աջակցության գործիքների մասին

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 9-ին ընդունել է Grid Dynamics ընկերության գործադիր տնօրեն Լեոնարդ Լիվշիցի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, Grid Dynamics-ը թվային տեխնոլոգիական ծառայությունների առաջատար մատակարար է, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիական մասշտաբային լուծումների մշակմամբ էլեկտրոնային առևտրի, ֆինանսների և այլ ոլորտներում, տրամադրում թվային փոխակերպման խորհրդատվական և այլ ծառայություններ։ Ընկերությունը ներկայություն ունի բազմաթիվ երկրներում, գործում է նաև հայաստանյան գրասենյակը, որն ունի շուրջ 250 աշխատակից։

 

Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրել են ընկերության հիմնական առաքելությունն ու Հայաստանի գրասենյակի գործունեությունը, քննարկվել են համագործակցության հնարավորությունները։

 

Վահան Քերոբյանն անդրադարձել է տնտեսության ոլորտում պետական քաղաքականությանն ու պետական աջակցության գործիքակազմին, այդ թվում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման միջոցառման շրջանակում տրամադրվող օժանդակությանը։