Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022 17:14
Կարինա Մելիքյան

Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով

Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով

Արմինֆո. Հեղինակավոր Fitch վարկանշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի» «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով (long-term Issuer Default Rating IDR): Գործակալությունը «B+» մակարդակում հաստատել է նաև բանկի կենսունակությունը: Այդ մասին նշվում է Ակբա բանկի հաղորդագրության մեջ:
 

Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ բանկն արժանացել է նման գնահատականի՝ շնորհիվ ներքին ֆինանսական կենսունակության և իրացվելիության, ինչպես նաև բարենպաստ տնտեսական միջավայրի ստեղծման:
 

Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում ընդգծվում է ընթացիկ տարում բանկի ակտիվների որակի բարելավման և գործառնական շահույթի նշանակալի աճի մասին: Գործակալությունը նաև նշում է բանկի կապիտալիզացիայի բարձր մակարդակի մասին, որը զգալիորեն գերազանցում է կարգավորողի նվազագույն պահանջները, ինչն էլ հաստատում է բանկի կենսունակության բարձր մակարդակը: