Չորեքշաբթի, 14 Դեկտեմբերի 2022 18:15
Նաիրա Բադալյան

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին օրինագիծը լրամշակված չէ, իսկ դրա հապճեպ ընդունումը վտանգավոր է. Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ

Եկամուտների համընդհանուր հայտարարագրման մասին օրինագիծը լրամշակված չէ, իսկ դրա հապճեպ ընդունումը վտանգավոր է. Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ

Արմինֆո.Հայաստանում եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը կգործարկվի 2023 թվականից։ Նախաձեռնությունը կիրականացվի երեք փուլով և արդեն 2025 թվին այն պարտադիր կդառնա Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բոլոր քաղաքացիների համար։

"Մենք հերթական անգամ ընդունում ենք թերի օրենք, հետո նայում ենք, թե դրանից ինչ կստացվի", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Սողոմոն Միրզոյանը' անդրադառնալով կառավարության նախաձեռնության ռիսկերի և ժամանակին լինելու մասին:

 

Նման մասշտաբի ցանկացած նախաձեռնություն ենթադրում է հստակ հայտարարված նպատակների առկայություն, ինչպես նաև ակնկալվող արդյունքների չափելի ցուցանիշներ։ Սակայն հանրության դատին ներկայացված նորմատիվ ակտի նախագիծը չի բացահայտում նախաձեռնության հայտարարված նպատակներն ու խնդիրները։ "Այսօրվա դրությամբ կարելի է դատել միայն կառավարության ենթադրյալ ցանկության մասին՝  բնակչության եկամուտները բերել օրինական դաշտ: Ցանկությունը դրական է, բայց մենք դեռ պետք է կշռադատենք որոշակի ռիսկեր այդ ճանապարհին հնարավոր օգուտների դիմաց", - նշում է փորձագետը։

 

Մինչդեռ, օրինագծի հեղինակն ինքը՝ Ֆինանսների նախարարությունը, հայտարարում է, որ օրենսդրական նախաձեռնությունը մի շարք նպատակներ է հետապնդում։ Առաջին հերթին, դա պայմանավորված է ֆիզիկական անձանց եկամուտների հաշվառման անհատականացված համակարգի ներդրմամբ, որպեսզի պետությունը կարողանա ավելի լավ ճանաչել իր քաղաքացիներին, որոշել բնակչության սոցիալապես խոցելի խմբերը' նրանց առավել հասցեական աջակցության համար: "Հայաստանի իշխանություններն այսօր արդեն բավարար ռեսուրսներ ունեն այդ նպատակին հասնելու համար", - կարծում է Միրզոյանը։ Այս նախաձեռնության շրջանակներում քաղաքացիների եկամուտների մասին տեղեկատվության ավելի լայն հասանելիության իշխանությունը հազիվ թե հասնի, նշում է նա։

 

Արդյունավետության չափելի ցուցանիշների բացակայությունը նաև թույլ չի տա գնահատել "ստվերից դուրս բերված" եկամուտների հնարավոր ծավալը և, ընդհանուր առմամբ, նախաձեռնության արդյունավետության աստիճանը։ "Եկամուտների համընդհանուր հայտարարագրումը պետք է ուղեկցվեր խորը վերլուծությամբ այն մասին, թե ինչ է այն տալու պետությանը և հասարակությանը: Այսօրվա դրությամբ նախագծում ես հեռանկարում արդյունավետ ցուցանիշներ չեմ գտնում։ Այսպես, մենք չգիտենք, թե պետական գանձարանի եւ հենց նույն հարկատուի վրա որքան կնստի համակարգի ներդրումը։ Արդյո՞ք իրականացվել է SWOT վերլուծություն, որը մեզ համար տեսանելի կդարձնի նախագծի ուժեղ և թույլ կողմերը, դրա հնարավորություններն ու սպառնալիքները: Հիմքում չունենալով խորը մասնագիտական վերլուծություն՝ նախագիծը խոցելի է դառնում", - կարծում է Միրզոյանը։

 

 

 

Ով պետք է  եկամուտների մասին խոսի ոչ թե շշուկով, այլ՝ ի լուր բոլորի

 

Սողոմոն Միրզոյանը համոզված է, որ եկամուտների հայտարարագրումը լավ բան է, իսկ որոշ դեպքերում ՝ պարտադիր։ Մասնավորապես, պետության և հասարակության շահերից է բխում քաղաքացիների որոշ խմբերի եկամուտների հայտարարագրումը։ Սակայն, մի բան է պահանջել բացահայտել քաղաքացիների որոշակի խմբի եկամուտները, և բոլորովին այլ բան է անցնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման:

 

"Հայաստանի համար դեռեւս շատ վաղ է ներդնել եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ", - կարծում է ֆինանսիստը: Եվ դա պայմանավորված է, առաջին հերթին, ֆինանսական գրագիտության և բնակչության տեղեկացվածության ցածր մակարդակով, նույնիսկ, եթե, ըստ Ֆինանսների նախարարության մտահղացման, հայտարարագիրը, նախ, պետք է ինքնըստինքյան լրացվի հարկային մարմնի կողմից ՝ նրա տրամադրության տակ գտնվող տեղեկատվության հիման վրա, և հայտարարատուից պահանջվում է միայն անհրաժեշտության դեպքում փոփոխություններ և լրացումներ կատարել փաստաթղթում: "Պատկերացրեք թոշակառուի կամ սովորական գյուղացու, ով հաշվառում է սեփական եկամուտներն ու ծախսերը։ Հազիվ թե հարկայինը տեղեկություններ ունենա գյուղաբնակների բոլոր եկամուտների եւ ծախսերի մասին։ Նաեւ պատկերացրեք, որ նա պետք է դա անի առանց սխալվելու իրավունքի, քանի որ օրինագծի հեղինակները սպառնում են պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր սխալ  կամ ոչ ժամանակին են լրացրել հայտարարագիրը։ Եվ եթե, նույնիսկ, ենթադրենք, որ համակարգի ներդրումը չի ենթադրում քաղաքացիների հարկային բեռի աճ, նախաձեռնությունը լրացուցիչ ծախսեր է խոստանում այն քաղաքացիների համար, ովքեր կարող են իրենք էլ չհաղթահարել հայտարարագրի լրացումը, իսկ այդպիսիք, կարելի է վստահորեն ասել, քիչ չեն լինի", - ընդգծում է Միրզոյանը։

 

Արդյո՞ք մշուշոտ մոտիվացիոն մեխանիզմները կնպաստեն համակարգի հաջող ներդրմանը

 

Ըստ Ֆինանսների նախարարության, նախաձեռնությունը պարունակում է շատ կարևոր մոտիվացիոն բաղադրիչ ' սոցիալական ծախսերի համակարգի ներդրման տեսքով, որը լայնորեն կիրառվում է համաշխարհային պրակտիկայում: Մասնավորապես, հայտարարագիր ներկայացնողները հնարավորություն կստանան հարկային տարվա ընթացքում իրենց կամ իրենց ընտանիքի որոշ անդամների կողմից կատարված առողջապահության, կրթության և բնակարանային ապահովման ծախսերի չափով նվազեցնել հարկային պարտավորությունները ՝ դրանք հաստատելով հաշվարկային փաստաթղթերով։

 

Չնայած այն հանգամանքին, որ բարեփոխումը, հնարավոր է, ամենաընդգրկուններից մեկն է եւ վերաբերում է երկրի ողջ բնակչությանը, նույնիսկ դրա գործարկումից մի քանի օր առաջ ֆինանսական իշխանությունները պատրաստ չեն հստակեցնել, թե ինչպիսին կլինի մոտիվացիոն գործիքակազմը. նախագիծն առաջարկում է սոցիալական ծախսերի ուղղությունների հստակեցման, ընտանիքի անդամների չափի եւ շրջանակի հետ կապված հարցերի լուծումը թողնել ապագայի համար, ավելի ճիշտ ՝ կառավարության հայեցողությանը:

 

"Արդյո՞ք մոտիվացիոն մեխանիզմները կաշխատեն սոցիալական ծախսերի համակարգի ներդրման տեսքով: Հաայտնի չէ: Կրկին, նախագիծը լիարժեք չէ թվերի, փորձագիտական վերլուծության բացակայության պատճառով, որը թույլ կտա մեզ եզրակացնել, թե արդյոք պետության համար հնարավոր օգուտը կգերակշռի այն ծախսերի, ներդրումների նկատմամբ, որոնց համար հանրապետության գանձարանը, այսինքն, հարկ վճարողը, ստիպված կլինի վճարել խոստացված մոտիվացիոն համակարգի շրջանակներում: Իսկ չափելի ցուցանիշների բացակայության դեպքում՝ այս ամենը նման է բարի ցանկությունների համակարգի", - պնդում է ֆինանսիստը։

 

Իսկ մենք՝ ոչ թե անմիջապես, այլ փուլ առ փուլ.

Իրականում նման ռիսկերից կարելի էր խուսափել կամ, գոնե, նվազագույնի հասցնել դրանք, եթե իշխանությունները չշտապեին համակարգի ներդրման հարցում ՝ միանգամից և բոլորի համար։ Իրական փուլային մոտեցումը, նրա խոսքով, կարող էր արտահայտվել այն բանում, որ երկրի ֆինանսական իշխանությունները սկզբում կողմնորոշվեին ռիսկային խմբերի հարցում եւ կսկսեին նրանցից, որոնց եկամուտների չհայտարարագրումը հղի է պետության համար որոշակի, կանխատեսելի ռիսկերով, նշում է փորձագետը: Իսկ շարքային թոշակառուին, գյուղացուն պարտավորեցնել եկամուտների մասին հայտարարագիր ներկայացնել, դա ավելի շատ պետության եւ քաղաքացու համար լրացուցիչ վարչական բեռի եւ ծախսերի մասին է, քան կողմերի հնարավոր շահի մասին, կարծում է Միրզոյանը։

 

"Իհարկե, անհրաժեշտ էր մշակել գործողությունների ալգորիթմ, քայլերի խիստ հաջորդականություն, որը կարող էր ի չիք դարձնել բազմաթիվ հնարավոր ռիսկեր: Մինչդեռ, մենք հերթական անգամ օրենք ենք ընդունում, հետո նայում ենք, թե դրանից ինչ կստացվի։ Վառ օրինակ է "Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին" օրենքը, և, ցավոք, նման օրինակները շատ են մեզանում. ընդունվում է օրենքը և գործընթացում փորձում ենք հասարակությանը հարմարեցնել դրան։ Իսկ եթե դրա իրականացման ընթացքում առաջանան անսպասելի, ավելի լուրջ ռիսկե՞ր։

 

Յուրաքանչյուր օրենք, առաջին հերթին, պետք է հիմնված լինի հաշվարկների և հիմնավորումների վրա։ Այս նախագիծը զուրկ է դրանից, ինչը շատ վտանգավոր է եւ հղի  հետեւանքներով", - եզրափակել է Հայաստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Հայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումըՀայկական ԱԷԿ-ում ժամկետից շուտ ավարտվել է տուրբոգեներատորների պլանային միջին նորոգումը
Հայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետՀայկական ԱԷԿ-ը մտադիր է շարունակել համագործակցությունը չինացի գործընկերների հետ
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
Նախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկաՆախարար․ Նոյեմբերի 2-ի դրությամբ 2026  թվականին երրորդ երկրներից Հայաստան էլեկտրամոբիլների ներմուծման ԵՏՀ քվոտա դեռ չկա
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համարԷկոնոմիկայի նախարարը ներկայացրել է TRIP ծրագրի բաղադրիչը Վայոց ձորի մարզի համար
Հայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանըՀայաստանի ՊԵԿ նախագահը մասնակցում է ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի Ասիական նախաձեռնության 9-րդ բարձրաստիճան հանդիպմանը
Euromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտումEuromoney-ն երկրորդ տարին անընդմեջ Ամերիաբանկը ճանաչել է ՀՀ լավագույն բանկն անշարժ գույքի ոլորտում
Հայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցերՀայաստանի դեսպանը և Թրամփի վարչակազմի պաշտոնյաները քննարկել են հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության խորացմանն առնչվող հարցեր
S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։S&P Global Ratings վարկանիշային գործակալությունը ԱյԴԻ Բանկ ՓԲԸ-ին տրամադրել է` «BB-» երկարաժամկետ և «B» կարճաժամկետ վարկանիշ «կայուն» հեռանկարով։
ԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտըԵԱԶԲ. Հայաստանի տնտեսության աճի բարձր տեմպերը կպահպանվեն մինչև 2025 թվականի ավարտը
Ֆինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումըՖինանսների նախարարը կարևորում է հարկային համակարգի կանխատեսելիության ապահովումը
Հայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասինՀայաստանն ու Իրաքը մտադիր են ստորագրել հուշագիր զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին
"Զվարթնոց" օդանավակայանում տևական պարապուրդից հետո շահագործման է հանձնվել վերանորոգված ճանապարհահատվածը
Վայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրըՎայոց ձորում իշխանության ներկայացուցիչների հետ կքննարկեն զբոսաշրջային կլաստերների զարգացման ծրագիրը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.12.2025
RUB4.970.03
USD381.500.36
EUR444.45-0.23
GBP508.810.22
CAD273.570.66
JPY24.59-0.04
CNY53.970.07
CHF475.15-0.98