
Արմինֆո. 2022 թվականին Հայաստանի տնտեսական աճի դրայվերը դառնում է ռիսկ 2023 թվականի, կարծում են Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները։ Նրանք նշում են, որ Հայաստանի տնտեսությանն այս տարի աջակցություն է ցուցաբերել օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը և դրամական փոխանցումների կտրուկ աճը։ Սակայն 2023թ. եկածների արտահոսքի հավանականությունը դառնում է տնտեսության համար էական վտանգ։
"Մենք ենթադրում ենք, որ արտահոսքը կլինի աստիճանական: Կանխատեսում ենք տնտեսության բարձր աճ, բայց այս տարվա ռեկորդի կրկնության հնարավորություն չենք տեսնում", - նշում են վերլուծաբանները։
ԵԱԶԲ-ը 2023 թվականին կանխատեսում Է ՀՆԱ-ի 4.2 տոկոս աճ՝ պահանջարկի կայունացման, դեպի Ռուսաստան արտահանման աճի եւ արտաքին ցածր պահանջարկի հաշվին ՝ աշխարհում տնտեսական ակտիվության թուլացման պայմաններում:
Դրա հետ մեկտեղ, կանխատեսվում է գնաճի դանդաղում մինչեւ 4,6 տոկոս ՝ շնորհիվ արտաքին գնային ճնշման թուլացման, դրամի փոխարժեքի գերագնահատման, սպառողական պահանջարկի կայունացման ։
Վերլուծաբանները նաեւ ակնկալում են ՄԲԿ-ի տոկոսադրույքի իջեցում մինչեւ 8 տոկոս՝ շնորհիվ գնաճի դանդաղման, դոլարի միջին տարեկան փոխարժեքի բարձրացման (438 դրամ մեկ դոլարի դիմաց), ներմուծման աճի առաջանցիկ տեմպերի եւ դրամական փոխանցումների ներհոսքի եւ զբոսաշրջային հոսքի աճի: