Հինգշաբթի, 15 Դեկտեմբերի 2022 13:52
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանում աշխատանքն է սկսել սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդը՝ VIA Fund-ը

Հայաստանում աշխատանքն է սկսել սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդը՝ VIA Fund-ը

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանում սոցիալական ձեռներեցության զարգացման համար նախատեսված առաջին սոցիալական ազդեցության ներդրումային ֆոնդի (VIA Fund) գործունեության պաշտոնական մեկնարկին։ Այդ մասին նախարարը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում:

 

«Ֆոնդը շատ կարևոր առաքելություն ունի և կարծում եմ, որ հաջողությունը վարակիչ կլինի այլ նմանատիպ ֆոնդեր ստեղծելու համար։ Ֆոնդը ստեղծվել է Իմփաքթ Հաբ Երևանի կողմից «Համագործակցություն հանուն սոցիալական ազդեցության» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ Եվրոպական վենչուրային մարդասիրության ասոցիացիայի կողմից` Արևելյան գործընկերության երկրներում», - գրել է Քերոբյանը։