Ուրբաթ, 16 Դեկտեմբերի 2022 19:28
Ալինա Հովհաննիսյան

Քերոբյան. Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի շուտափույթ հանգուցալուծվի և վերականգնվի Լեռնային Ղարաբաղի հետ կապը, բայց ոչինչ չպետք է շեղի մեզ զարգացման ճանապարհից

Քերոբյան. Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի շուտափույթ հանգուցալուծվի և վերականգնվի Լեռնային Ղարաբաղի հետ կապը, բայց ոչինչ չպետք է շեղի մեզ զարգացման ճանապարհից

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է «Հայք-21» գործարանի բացման արարողությանը։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, «Հայք-21» ՍՊԸ-ն 2022 թ․ փետրվարին 5 տարի ժամկետով ընդգրկվել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում: Ընկերությունը նախատեսում է Հայաստանում սկսել շարժիչային յուղերի և քսանյութերի արտադրություն։

 

Միջոցառման ընթացքում նախարարը նշել է, որ ՀՀ Կառավարությունը բարձր է գնահատում քիմիական արդյունաբերության ոլորտի զարգացումը Հայաստանում՝ միաժամանակ ընդգծելով հատկապես կին գործարարների ներգրավվածության կարևորությունը այս և տնտեսության այլ ոլորտներում։ Այս համատեքստում նախարարը մատնանշել է կին ձեռներեցների բիզնես ծրագրերի առաջխաղացման աջակցությանն ուղղված նոր նախաձեռնությունները, այդ թվում՝ նոր աքսելերացիոն ծրագիրը:

 

«Կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի շուտափույթ հանգուցալուծվի և վերականգնվի Լեռնային Ղարաբաղի հետ կապը, բայց ոչինչ չպետք է շեղի մեզ զարգացման ճանապարհից և մեզանից յուրաքանչյուրը պետք է տասնապատկի իր ջանքերը, որպեսզի կարողանանք կերտել ավելի ամուր, ավելի բարեկեցիկ երկիր, որ կարողանանք դիմագրավել առկա մարտահրավերներին», - նշել է Վահան Քերոբյանը։