Երկուշաբթի, 19 Դեկտեմբերի 2022 20:02

Առաջինը Հայաստանում․ IDBank-ը ներկայացնում է Travel քարտ ճանապարհորդության սիրահարների համար

Առաջինը Հայաստանում․ IDBank-ը ներկայացնում է Travel քարտ ճանապարհորդության սիրահարների համար

Արմինֆո.Քարտ քարտեզը բացահայտելու համար․ IDBank-ը թողարկել է բազմաթիվ  առավելություններով Visa Travel քարտը։ Դարձրեք Ձեր ճանապարհորդությունը էլ ավելի հաճելի և հարմար:

Ձեռք բերելով IDBank-ի Visa Travel քարտը՝ Դուք ունեք հնարավորություն ստանալու․

  • 1,5% Cashback ավիատոմսերի, գնացքի տոմսերի, տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, մեքենաների վարձակալության դիմաց կատարված վճարումներից
  • 0.5% Cashback այլ վճարումներից, այսինքն՝ քարտը ոչ միայն ճանապարհորդելիս է հարմար և գրավիչ, այլ նաև առօրյա կյանքում
  • Lounge key ծրագիր, որը հնարավորություն կտա  օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ անվճար մուտք գործել բիզնես սրահ տարբեր երկրներում
  • Անվճար Fast track, որը հնարավորություն կտա օդանավակայաններում խուսափել հերթերից
  • Անվճար 24/7 կոնսիերժ ծառայություն, որը կլինի ձեր օգնականը ցանկացած վայրում և իրավիճակում
  • Ճանապարհորդության ապահովագրություն 50% զեղչված արժեքով
  • Բանկի կողմից առաջարկվող պահատեղերի վարձակալություն՝ քարտի գործողության յուրաքանչյուր տարվա համար 50% զեղչված արժեքով
  • Avis ավտովարձույթի ծառայությունից օգտվելու հնարավորություն 20% զեղչված արժեքով
  • Տարեկան 2 անգամ անվճար ինտերնետ ռոումինգ փաթեթ ակտիվացնելու հնարավորություն

Իսկ հիմա անակնկալների մասին․ բոլոր այն հաճախորդները, որոնք կպատվիրեն Visa Travel քարտ 15/12/2022թ-ից մինչև 15/02/2023թ-ը ներառյալ կստանան 5000 դրամ  Welcome բոնուս իրենց քարտային հաշվին։

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Visa Travel քարտ պատվիրելու դեպքում կունենաք հնարավորություն մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում  կխաղարկվի  5 արտագնա տուր դեպի՝ Բալի, Մալդիվներ, Կիպրոս, Մոնտենեգրո և Դուբայ։

IDBank-ի Visa Travel քարտը կարող եք պատվիրել Idram&IDBank հավելվածով և ստանալ 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։

Դե ինչ, շտապիր բացահայտել քարտեզը, իսկ Travel քարտը կլինի քո անփոխարինելի ուղեկիցը։

Visa Travel քարտի պայմաններին և առավելություններին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ արշավի պայմաններին կարող եք ծանոթանալ այստեղ։