Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2022 19:55
Ալինա Հովհաննիսյան

Ըստ What s on Dubai ամսագրի վարկածի Երևանը զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկն է

Ըստ What s on Dubai ամսագրի վարկածի Երևանը զբոսաշրջային ամենահետաքրքիր ուղղություններից մեկն է

Արմինֆո.Երեւանը, ըստ What's on Dubai ամսագրի վարկածի, ընդգրկվել է Դուբայից 4-ժամ թռիչքի սահմաններում առավել հետաքրքիր ուղղությունների ցանկում: Համապատասխան հոդվածը հրապարակվել է ՀՀ զբոսաշրջության կոմիտեի կողմից կազմակերպված ճանաչողական այցի արդյունքում։

 

Հայաստանից բացի, ցուցակում ընդգրկվել են նաև Դոհան (Կատար), Սալալան (Օման), Ալուլան (Սաուդյան Արաբիա), Սպահանը (Իրան), Թբիլիսին (Վրաստան), Ամմանը (Հորդանան), Դուշանբեն (Տաջիկստան), Հայդերաբադը (Հնդկաստան), Կատամանդուն (Նեպալ), Տաշքենդը (Ուզբեկստան), Լառնական (Կիպրոս) և Բաքուն (Ադրբեջան): Հոդվածում այս երկրները նշված են որպես ավելի քիչ հայտնի, այնուամենայնիվ, զարմանալի վայրեր:

 

Դուբայից Երևան թռիչքը տևում է 3 ժամ։

 

Նշենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով, այս տարվա 9 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 6 311 զբոսաշրջիկ Արաբական Միացյալ Էմիրություններից, ինչը 36,6% - ով ավելի է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, ԱՄԷ-ից զբոսաշրջիկներին հաշվետու ժամանակահատվածում բաժին է ընկնում ընդամենը 0,5%: