Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։
ԲՏԱ նախարարության հաղորդագրության համաձայն, կողմերը մտքեր են փոխանակել բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի, գործակցության նոր հնարավորությունների շուրջ։
Ռոբերտ Խաչատրյանն անդրադարձել է թվայնացման ոլորտում նախարարության կողմից իրականացվող գործունեությանը, նշել է, որ ՀՀ կառավարությունն առաջնահերթ նշանակություն է տալիս ոլորտի զարգացմանը, կարևորում տնտեսության տարբեր ուղղություններում թվային տեխնոլոգիաների լայն կիրառությանը, էլեկտրոնային կառավարման արդիականացմանը։ Նախարարն ընդգծել է նաև, որ այդ ուղղությամբ իրականացված կարևորագույն աշխատանքներից է ՀՀ թվայնացման 2021-2025թթ. ռազմավարության մշակումը և ընդունումը։
Նիկոլաս Սխերմերսը ներկայացրել է թվայնացման ուղղությամբ Նիդերլանդների Թագավորության ունեցած փորձը, մանրամասնել Հայաստանի 2021թ. ՏՀՏ էկոհամակարգի հիման վրա արված Էլեկտրոնային առևտրայնացման (E-commercialization) ծրագիրը: Դեսպանը նշել է, որ այն իրականացվել է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան և Հոլանդական ձեռնարկությունների գործակալության (RVO) կողմից և նպատակ ունի բացահայտելու Հայաստանի ՏՀՏ ոլորտի ներուժն ու կարողությունները, այդ ուղղությամբ համագործակցության հեռանկարները։
Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել ներկայացված ծրագրի շուրջ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում անցկացնել աշխատանքային հանդիպում՝ առավել առարկայական քննարկելու բարձրացված հարցերն ու համագործակցության շուրջ մոտեցումները։
RUB | 4.16 | -0.01 |
USD | 388.00 | 0.19 |
EUR | 416.21 | 0.59 |
GBP | 486.55 | 0.66 |
CAD | 283.50 | -0.55 |
JPY | 24.73 | -0.15 |
CNY | 53.58 | 0.02 |
CHF | 425.72 | 0.26 |