Երկուշաբթի, 26 Դեկտեմբերի 2022 14:15
Մարիաննա Մկրտչյան

Ծաղկաձորն ԱՊՀ ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերի առաջատար եռյակում է

Ծաղկաձորն ԱՊՀ ամենահայտնի լեռնադահուկային հանգստավայրերի առաջատար եռյակում է

Արմինֆո. Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի լեռնադահուկային հանգստավայրերը ԱՊՀ լավագույն հանգստավայրերի առաջին եռյակում են՝ ձմեռային հանգստի համար: Այդ մասին են վկայում «ՏուրՍտատ» պորտալի տվյալները, որը ներկայացրել Է ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերի վարկանիշը, որոնք հայտնի են ձմեռային հանգստի եւ նոր 2023 թվականի տոնակատարության համար։

 

«ՏուրՍտատ»-ի տվյալներով ՝ ԱՊՀ լեռնադահուկային հանգստավայրերի առաջատար եռյակում ընդգրկվել են Շիմբուլակը, Կարակոլը եւ Ծաղկաձորը: Վարկանիշը կազմվել Է ԱՊՀ երկրների լեռնադահուկային հանգստավայրերի ժողովրդականության հետազոտության արդյունքների հիման վրա: