Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում այս տարի շատ լավ առաջընթաց է գրանցվել։ Այդ մասին դեկտեմբերի 26 - ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը՝ խոսելով ազգային արժույթներով փոխադարձ առեւտրի ծավալների աճի մասին։
Փոխնախարարի խոսքով՝ երկու երկրների ֆինանսական ինստիտուտները, միմյանց վստահելով, ընդլայնում են թղթակցային հարաբերությունների ցանցը։ Ամռանը Մոսկվայի միջբանկային արժութային բորսայում բացվել են հայկական ազգային արժույթի սակարկություններ, որոնք առաջին իսկ շաբաթներին տվել են ծավալների շատ լուրջ աճ։ "Դա նշանակում է, որ այդ արժույթի առկայությունը մեր արտաքին տնտեսական գործունեության օպերատորների հաշիվներում պահանջված է իրական ապրանքաշրջանառությունը սպասարկելու համար, որը շատ լրջորեն աճել է: Այնպես որ, այստեղ մենք ամեն ինչ ճիշտ ենք անում", - նշել է Վոլվաչը։
Նա նաեւ հավելել է, որ ԵԱՏՄ շրջանակներում Ռուսաստանը հաջորդ տարի կփորձի գործարկել "հնգյակի" երկրների արդյունաբերական կոոպերացիայի զարգացման համար ներգրավվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման մեխանիզմը: Նախագծերի ֆինանսավորումը կիրականացվի ԵԱՏՄ բյուջեից։ Որպես նախագծի օպերատոր նախատեսվում է ստեղծել կոնսորցիում, առնվազն, երեք մասնակցի մասնակցությամբ։ "Վստահ եմ, որ եւ հայկական, եւ ղրղզական, եւ բելառուսական, եւ ղազախական նախագծերը կստանան պատշաճ եւ հավասար ֆինանսավորում", - նշել է փոխնախարարը:
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |