Երեքշաբթի, 27 Դեկտեմբերի 2022 15:34
Նաիրա Բադալյան

ՓՄՁ մասնաբաժինը ֆորմալ զբաղվածության կառուցվածքում ամրապնդվում է. Ֆանյան

ՓՄՁ մասնաբաժինը ֆորմալ զբաղվածության կառուցվածքում ամրապնդվում է. Ֆանյան

Արմինֆո. ՓՄՁ մասնաբաժինը ֆորմալ զբաղվածության կառուցվածքում ամրապնդվում է, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը։

 

Մասնավորապես, 2021թվի տվյալներով ՓՄՁ-ներում զբաղված է մոտ 457.3 հազար աշխատող, կամ ընդհանուր գրանցված աշխատողների 68.1%-ը։ 2021թվին ՓՄՁ աշխատողների մասնաբաժինը նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 1%-ային կետով։ 2021թվի տվյալներով ՓՄՁ աշխատողների 16.9%-ը ներգրավված են առևտրի ոլորտում։

 

«ՓՄՁ-ների դերը մեր ֆորմալ զբաղվածության մեջ շատ մեծ է, բայց «ձայնը» հարաբերականորեն քիչ լսելի, կարծում եմ 2023թ-ին ոլորտի բիզնես ասոցիացիաների հիմնական խնդիրներից մեկը պետք է լինի գործունեության ակտիվացումը», - նշել է Հայկազ Ֆանյանը։