Արմինֆո.Ամանորը ոչ միայն տոնական սեղանի շուրջ հավաքվելու, այլև ընտանիքի ու ընկերների հետ հաճելի ժամանակ անցկացնելու առիթ է: Վերջին տարիներին նոր ավանդույթ է ձևավորվել՝ տոներին ընկերներով ու ընտանիքով կինո գնալու:
Կինոարտադրողներն ու կինոթատրոններն էլ հուսախաբ չեն անում կինոյի սիրահարներին՝ այդ օրերին հայտարարելով պրեմիերաների մասին տարբեր նախասիրությունների մարդկանց համար:
Կոնվերս Բանկի Mastercard քարտապանները հնարավորություն ունեն դիտելու նախընտրած ֆիլմը՝ ընդամենը առօրյա անկանխիկ գնումները կատարելով Google Pay-ին կցված Mastercard-ով: Միանվագ 10.000 ՀՀ դրամ և ավելի գումարի առաջին գործարքի համար հաճախորդը կստանա կինոթատրոնի երկու տոմս: Եթե հաճախորդն ունի մեկից ավելի Mastercard, ապա Google Pay-ին կարող է կցել մեկից ավելի քարտ, կատարել գործարքներ նաև դրանցով և ստանալ ավելի շատ տոմսեր:
Ի դեպ, խորհուրդ ենք տալիս պարտադիր դիտել «Ավատար: Ջրի ճանապարհը» ֆիլմը, որի երեք ժամն անցնում է ակնթարթի պես, նաև չմոռանալ առաջիկա պրեմիերաների մասին.
Անիմացիոն ֆիլմը 9 կյանքից 8-ը կորցրած Կոշկավոր կատվի մասին է, որն այժմ պիտի գտնի առեղծվածային Վերջին ցանկությունը և վերականգնի իր կյանքերը: Մի խոսքով, Ձեզ սպասում է ամենահմայիչ անիմացիոն հերոսը՝ խարիզմատիկ Կոշկավոր կատուն, նաև՝ 40 ավազակր, մահացու վտանգներ, ճակատագրի կտրուկ շրջադարձեր, սեր, մենամարտեր, անսպառ հումոր ու հաճելի տրամադրություն:
Մաղթում ենք հաճելի դիտում:
Արշավի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ, հեռախոսահամար՝ 010 511-211