Չորեքշաբթի, 28 Դեկտեմբերի 2022 17:49
Ալինա Հովհաննիսյան

2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումները կազմել են մոտ 3,5 միլիարդ դրամ

2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումները կազմել են մոտ 3,5 միլիարդ դրամ

Արմինֆո.Ամփոփելով անցնող տարին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն հրապարակում է Քաջարան և Կապան համայնքներում 2022 թ. իրականավրած սոցիալական ներդրումների ծրագրերը։

 

Ընկերության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, երկու խոշորացված համայնքներում ԶՊՄԿ-ն իրականացրել է ընդհանուր առմամբ ավելի քան 3 միլիարդ  400 միլիոն ՀՀ դրամի ներդրում՝ տարբեր սոցիալական և համայնքային զարգացման ծրագրերում։

 

Կապան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլիարդ 919 միլիոն ՀՀ դրամի ներդրում, այդ թվում՝ ենթակառուցվածքների զարգացման և սոցիալական շինարարության, առողջապահական և այլ ծրագրերում՝ ավելի քան 525 միլիոն դրամ։ Ավելի քան 1, 5 միլարդ դրամի ներդրումներ իրկանացվել են կրթության և զարգացման, սպորտի, մշակույթի, ինչպես նաև սոցիալական աջակցության ամենատարբեր ծրագրերում։ 

 

Քաջարան ընդլայնված համայնքում իրականացվել է ավելի քան 1 միլարդ 514 միլոն դրամի ներդրում, որից ավելի քան 900 միլիոն դրամ ներդրվել է ենթակառուցվածքների զարգացման, սոցիալական և այլ շինարարական ծրագրերի մեջ։ Մոտ 600 միլիոն դրամ ներդրվել է սոցիալական աջակցության, կրթական, մշակույթի և սպորտի զարգացման ծրագրերում։ 

 

Հիշեցնենք, որ GeoProMining ընկերությունների խումբը՝ Հայաստանի խոշորագույն արդյունաբերական ներդրողներից մեկը, երկրում աշխատում է 15 տարի։ Խմբի հայկական ակտիվները բաղկացած են Սոթքի ոսկու հանքից, Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայից և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատից։ 15 տարվա գործունեության ընթացքում խումբն իր հայկական ձեռնարկությունների արդիականացման համար ներդրել է ավելի քան 400 մլն ԱՄՆ դոլար։ Խմբի սոցիալական ներդրումների չափը ներկայության շրջանների զարգացման գործում գերազանցում է 10 միլիոն ԱՄՆ դոլարը։