Արմինֆո.Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալը 2022 թվականի հունվար-սեպտեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 36,2%-ով (նախորդ տարվա 33% աճից) ՝ գերազանցելով 700 մլն դոլարը։
«Այս ցուցանիշի վրա ազդել է նաև դրամի արժեվորումը, քանի որ ներդրումների մի զգալի մասը կազմում է ՕՈՒՆ-ով Հայաստանում գործող ձեռնարկությունների չբաշխված շահույթը (վերաներդրված շահույթը)։ Այդուհանդերձ բոլոր նախադրյալները կան, որ նույնիսկ դրամի արժեվորման էֆֆեկտը բացառելով 2022թ-ին կարձանագրվի ՕՈՒՆ ներհոքսի ամենաբարձ ցուցանիշը 2016թ-ից ի վեր», - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Modex խորհրդատվական ընկերության տնօրեն Հայկազ Ֆանյանը:
«Հարկ է նշել, որ դրամային արտահայտությամբ ՕՈՒՆ ներհոսքի աճը կազմել է 19.4%, ինչը նշանակում է, որ 36.2% դոլարային աճը մեծապես պայմանավորված էր դրամի արժևորմամբ։
2022թ-ի առաջին երեք եռամսյակներում կատարված ՕՈւՆ կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանին՝ 66.9%, որին հաջորդում են Կիպրոսը (7.1%), Ջերսին (6.3%) ու Գերմանիան (4.0%): Ընդ որում Գերմանիայի մասնաբաժինը ՕՈՒՆ կառուցվածքում 2021-ի հունվար-սեպտեմբերի համեմատ նվազել է՝ 17%-ից հասնելով 4%», - գրել է տնտեսագետը:
Հիշեցնենք, որ նախորդ տարիների վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանի տնտեսության իրական հատվածում ընդհանուր օտարերկրյա ներդրումների ծավալը (ներդրումների բոլոր տեսակներն ու ձևերը - խմբ.) 2021 թվականին աճել է 54%-ով (2020 թվականի 39% անկման և 1.8 մլրդ դոլարի դիմաց) ՝ հասնելով 2.8 մլրդ դոլարի։ 2021 թվականին օտարերկրյա ընդհանուր ներդրումներում ՕՈՒՆ-ին բաժին է ընկել 29% (2020-ի 26% - ի դիմաց) կամ 798 մլն դոլար, ինչը 2020-ի ցուցանիշից բարձր է 71% - ով (2020թ. 21% անկման դիմաց)։
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |