Արմինֆո. Քաղաքացիների կողմից առևտրային բանկերում կատարված վճարումների արդյունքում կատարողական վարույթներով ՀԿԱԾ կողմից կիրառված արգելանքներն առավելագույն սեղմ ժամկետներում վերացնելու ծրագրի շրջանակում Կենտրոնական բանկի և Արդարադատության նախարարության միջև ստորագրվել է կատարողական վարույթներով կատարված վճարումների տվյալների ֆորմատավորված լրացման ապահովմանն ուղղված փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է ներդնել էլեկտրոնային նոր գործիքակազմ. վերջինիս արդյունքում կապահովվի առևտրային բանկերում և վճարահաշվարկային կազմակերպություններում քաղաքացիների կողմից կատարված վճարումների՝ կոնկրետ կատարողական վարույթների հետ առավելագույն սեղմ ժամկետում նույնականացումը։
Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, թվային նոր լուծումների իրացման արդյունքում կապահովվի քաղաքացիների կողմից բանկերում կատարված վճարումների հիման վրա հնարավորինս սեղմ ժամկետում (1-2 օր՝ նախկին 7 և ավել օրվա փոխարեն) կատարողական վարույթների ինքնաշխատ կարճումն ու արգելանքների վերացումը։
![]() | 4.80 | 0.07 |
![]() | 388.86 | -0.39 |
![]() | 430.74 | -8.65 |
![]() | 511.04 | -5.18 |
![]() | 278.02 | -2.50 |
![]() | 26.20 | -0.69 |
![]() | 53.95 | 0.17 |
![]() | 459.37 | -11.93 |