Երեքշաբթի, 17 Հունվարի 2023 14:42
Ալինա Հովհաննիսյան

Պետությունն ուզում է աջակցել Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցային հատվածին. հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ

Պետությունն ուզում է աջակցել Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցային հատվածին. հանրային քննարկման է ներկայացվել նախագիծ

Արմինֆո. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը եւ Ներդրումային խորհուրդը մշակել են Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի հյուրանոցային հատվածին աջակցելու ծրագիր:

 

Նախագիծը ենթադրում է մասնակի այն կազմակերպությունների ծախսերի փոխհատուցում, որոնք մինչև 2023 թվականի մայիսի 10-ը կօգտվեն Սյունիքի և Վայոց ձորի հյուրանոցների և հյուրատների ծառայություններից։

 

Մասնավորապես, ընկերությունները կարող են դիմել 60% (բայց ոչ ավելի, քան 3 մլն դրամ) փոխհատուցման համար՝ եթե ծառայություններից օգտվել է, առնվազն, 5 աշխատակից:

 

Նախագծում ասվում է, որ այդ նախաձեռնությունը չափազանց կարևոր է Հայաստանի սահմանամերձ մարզեր զբոսաշրջային հոսքերի նվազման համատեքստում, ինչը պայմանավորված է Արցախում տիրող իրավիճակով։

 

Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն, հիմնականում, այն ընկերությունները, որոնք կազմակերպում են կորպորատիվ քննարկումներ, կարճաժամկետ վարժանքներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում և հյուրատներում։

 

Նախագիծը հանրային քննարկման է դրվել e-draft հարթակում՝ հետևյալ հղումով. https://www.e-draft.am/projects/5211/about: