Շաբաթ, 21 Հունվարի 2023 11:09
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ.  Կրիպտոոլորտի զարգացումը Հայաստանում նոր խաղացողների ներգրավման, հարկային բազայի եւ աշխատատեղերի աճի գրավականն է

Փորձագետ.  Կրիպտոոլորտի զարգացումը Հայաստանում նոր խաղացողների ներգրավման, հարկային բազայի եւ աշխատատեղերի աճի գրավականն է

Արմինֆո. 2022 թվականի ամռանը Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն դիմել էր Կենտրոնական բանկին՝ կոչ անելով ապահովել կրիպտոոլորտի կարգավորումը։ Նման անհրաժեշտություն, ինչպես այն ժամանակ նշել էր կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, առաջացել է այդ դաշտում հարկերից խուսափելու, փողերի լվացման և ռիսկի այլ գործոնների պատճառով։

Մինչ այդ երկրի ֆինանսական իշխանությունները բազմիցս հայտարարել էին, որ Հայաստանում կրիպտոարժույթը գտնվում է գորշ գոտում, այն արգելված չէ, բայց նաեւ թույլատրված չէ ։ Տարիներ առաջ, անդրադառնալով այս թեմային, կարգավորիչը  շատ էր խոսել ռիսկերի մասին, մասնավորապես, կապված կրիպտոարժույթի փոփոխականության, անձի նույնականացման տեխնոլոգիաների հետ եւ այլն:

Ուշագրավ է, որ, չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում առայժմ չկան կրիպտոոլորտում խաղի ընդհանուր կանոններ, երկրում օգտատերերի թիվն ակտիվորեն աճում է ։ Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է կրիպտո-ձեռնարկատեր Անդրանիկ Տողրամաջյանը, այսօրվա դրությամբ երկրում կրիպտո-համայնքի թիվը կազմում է մինչև 25 հազար մարդ ։ Գործընկերների հետ մասնակցելով Հայաստանում SkyLabs կրիպտոմատների տեղադրման առաջին ձեռնարկության զարգացմանը ՝ Տողրամաջյանը վստահ է, որ երկրի ֆինանսական իշխանությունները գալիք տարում կընդունեն ոլորտը կարգավորող օրենք, ինչի շնորհիվ կհաջողվի ապահովել խոշոր ֆինանսատեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, ավելացնել հարկային բազան եւ աշխատատեղերի քանակը:

 

Ոչ թե ռելոկանտ, այլ հայրենադարձ

"Հայաստան տեղափոխվելու որոշումն ավելի քան գիտակցված էր", - ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է երիտասարդ գործարարը:

Ինչպես Սփյուռքի բոլոր ներկայացուցիչները՝ Տողրամաջյանը ողջ գիտակցական կյանքում մտածել է պատմական հայրենիք տեղափոխվելու մասին, թեև ծնվել և մեծացել է Ռուսաստանում։ Ստանալով կրթություն, պաշտպանելով պատմական գիտությունների գծով թեկնածուական ատենախոսություն, Ռուսաստանում ավարտելով աշխատանքային բոլոր գործընթացները, դեռ մինչեւ փետրվարյան հայտնի իրադարձությունները Անդրանիկ Տողրամաջյանը տեղափոխվել է Հայաստան, ստացել քաղաքացիություն և ներգրավվել կրիպտոարժույթի և բլոկչեյնի ոլորտում Հայաստանի բիզնես գործընթացներում։

Միննննչեւ SkyLabs-ը՝  նա Հայաստանում անշարժ գույքին, ՏՏ-ին, մայնինգին առնչվող նախագծեր է վարել։ "Հիմա ես զբաղվում եմ կրիպտոմատների արտաքին բաղադրիչով եւ ցանցի զարգացմամբ", - ասել է Տողրամաջյանը։

Այդ կապակցությամբ հարկ է նշել, որ 2022 թվականի սկզբից Հայաստանում SkyLabs կրիպտոմատներից ակտիվ օգտվողների թիվն աճել է 8 անգամ ։ Այսօրվա դրությամբ SkyLabs-ն ունի 6.4 հազար հաճախորդ։ "Մեծ թվով ՏՏ մասնագետների Հայաստան տեղափոխվելուց հետո կրիպտոոլորտն այստեղ դարձել է ափազանց հայտնի", - նշել է նա։ 2023 թվականի համար ընկերությունն իր առջեւ նպատակ է դրել կրկնապատկել այդ ցուցանիշը։

 

Ինչու՞ է պետք մեզ Հայաստանում կրիպտոարժույթ. ի՞նչ կստանա տնտեսությունը, եւ ինչու՞ է դա հարկավոր շարքային քաղաքացուն

Կրիպտոարժույթները վճարային համակարգի, վճարային միջոցների նման մի բան են ։ Ինքնին, ինչպես պատմում է մասնագետը, դրանք պետությանը ոչինչ չեն կարող տալ։ Բայց, հաշվի առնելով, այն իրավիճակը, որը ստեղծվել է երկրում, երբ դիտվում է կրիպտոարժույթով միջոցների մեծ ներհոսք եւ արտահոսք, որը չի հարկվում, պետությունը չի ստանում հսկայական միջոցներ պետական գանձարան: "Իմ հաշվարկներով ՝ պետությունը կորցնում է տարեկան շուրջ 20-25 մլն դոլարի հարկեր",-ընդգծել է Տողրամաջյանը։

Նա պարզաբանել է, որ այդ միջոցների առյուծի բաժինը պատկանում է բեթինգին (խաղադրույքներին), մի մասը ՝ զենքի, թմրանյութերի հետ կապված ստվերային շրջանառությանը։ Ռուսական շուկայից ստացվող որոշակի մասը կարող է ազդել երկրորդային պատժամիջոցների կիրառման վրա։ Բացի այդ, գործում են մեծ թվով ապօրինի փոխանակման կետեր։ Այդ իսկ պատճառով կրիպտոարժույթին, ընդհանուր առմամբ, բացասական են վերաբերվում, եւ հենց այդ պատճառով, Անդրանիկ Տողրամաջյանի կարծիքով, ոլորտը կարգավորման կարիք ունի։

Շարքային քաղաքացու համար կրիպտոարժույթը կարող է դառնալ լրացուցիչ վճարման միջոց (այդ թվում ՝ էլեկտրոնային առևտրում) կամ՝ դրամական փոխանցումների այլընտրանք, որոնք այդքան արդիական են Հայաստանում։ Ինչպես պարզաբանել է երիտասարդ գործարարը, ֆիզիկական անձինք կարող են կրճատել իրենց ծախսերը ՝ կրիպտոարժույթով դրամական փոխանցումներ ուղարկելով իրենց հարազատներին Հայաստան կամ Հայաստանից, քանի որ դա շատ ավելի էժան է, քան ավանդական փոխանցումային համակարգից օգտվելու դեպքում։

Բացի այդ, այսօր բավականին մեծ թվով մարդիկ աշխատում են թվային ոլորտում, համագործակցում են արտասահմանյան գործընկերների հետ և աշխատավարձ են ստանում կրիպտոարժույթով։ Ուստի, այդ ոլորտի կարգավորման արդիականությունն աճում է օրեցօր: Եթե ոլորտը կարգավորվի, համապատասխանաբար, Հայաստանը կդառնա ավելի հետաքրքիր վայր խոշոր ընկերությունների աութսորսինգի համար, այդ թվում՝ հաշվի առնելով վճարման հարմար եղանակների առկայությունը։

"Եթե բոլոր գործընթացները հասցնենք պատշաճ մակարդակի, հայկական շուկան գրավիչ կդառնա բազմաթիվ խոշոր ինստիտուցիոնալ ընկերությունների համար", - նշել է նա: Այդ կապակցությամբ Տողրամաջյանը հաղորդել է, որ անցյալ տարի Հայաստան է ժամանել կրիպտոարժույթի խոշորագույն բորսան՝ Binance-ը։ "Վրաստանում նրանք լիցենզավորում են ստացել, և այստեղ նույնպես պատրաստվում են ստանալ։ Ինչից հետո կբացեն գրասենյակ, կստեղծեն աշխատատեղեր։ Binance-ում, վստահ եմ, այստեղ կգան նաեւ այլ ընկերություններ: Կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, եւ Հայաստանն այդ առումով կարող է բավականին մեծ թռիչք կատարել", - ընդգծել է SkyLabs-ի ներկայացուցիչը։

 

Կրիպտոոլորտի կարգավորումը. "Անտեսելը չի կարելի ընդունել"

Հայաստանի Կենտրոնական բանկը, Տողրամաջյանի կարծիքով, շատ գրագետ դրամային քաղաքականություն է վարում ՝ պահպանելով դրամի փոխարժեքը։ Բայց, միևնույն ժամանակ, գործարարը նշում է, որ Ռուսաստանի Դաշնության հետ սերտ կապի և ֆինանսական մեծ ծավալի պատճառով հաշվի է առնվում նաև Ռուսաստանի դիրքորոշումն այս հարցում։ Ռուսաստանը, նրա խոսքով, այնքան էլ շահագրգռված չէ, որպեսզի կրիպտոոլորտը Հայաստանում կարգավորվի, քանի որ հստակ կարգավորում չկա նաեւ ՌԴ-ում։ Ընդ որում, Տողրամաջյանը նշել է, որ կա նաեւ արեւմտյան երկրների եւ հաստատությունների դիրքորոշումը, որոնք հետեւում են վիրտուալ ակտիվների ներհոսքին երկիր եւ դրան հաջորդող գործընթացներին: "Արևմտյան գործընկերները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է ինչ-որ կերպ օգտվել դրանից, ուստի կոչ են անում կարգավորել ոլորտը։ Եվ ստացվում է, որ մեր Կենտրոնական բանկը մշտապես գտնվում է "երկու կրակի արանքում", - իրավիճակը պարզաբանել է մասնագետը։

Նա ասել է, որ ի սկզբանե, երբ դիմել են կարգավորիչին (ԿԲ) կրիպտոլորտի առնչությամբ նշել է, որ այդ ամենը բանկերի հայեցողությամբ է, քանի որ ուղղակի արգելք չկա: "Բանկերն էլ ասում էին, որ այդ հարցը Կենտրոնական բանկի առանձնաշնորհն է", - հիշում է Տողրամաջյանը։ Գործարարը հույս ունի, որ ԿԲ-ն արդեն մշակում է օրինագիծ իր ղեկավար Մարտին Գալստյանի նախագահությամբ, որը, նրա կարծիքով, բավական օպերատիվ կընդունեն, քանի որ ոլորտը շատ աշխույժ է, եւ, միեւնույն ժամանակ, հաշվի կառնվի բիզնեսի կարծիքը:

"Մեզ համար հարմարավետ կլիներ, եթե կարգավորիչը ներդներ կրիպտոարժույթի անկանխիկ գնման մեխանիզմ, այդպես  մենք կարող էինք ընդունել բանկային քարտեր եւ համագործակցել բանկերի հետ։ Սկզբունքորեն, դա լավ լուծում է: Հավանաբար, կներդրվեն որոշակի սահմանափակումներ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների համար: Բայց մենք չէինք ցանկանա նման սահմանափակումներ, քանի որ Հայաստանը հյուրընկալ, զբոսաշրջային երկիր է, այստեղ մեծ թվով մարդիկ են գալիս։ Եվ մենք պետք է լինենք ավելի բաց և կենտրոնացած ոչ միայն այստեղ ապրող մարդկանց, այլև զբոսաշրջիկների վրա։ Կարեւոր է, որ վերջիններս հնարավորություն ունենան կրիպտոարժույթով գործարքներ կատարել նվազագույն լիմիտներով, փաստաթղթերի նվազագույն փաթեթով եւ կանխիկ միջոցներով, ինչպես սովորական գնումների դեպքում, երբ հնարավոր է կանխիկ եղանակով ձեռք բերել 300 հազար դրամը չգերազանցող ապրանքներ", - պատմել է Տողրամաջյանը։ Այդ ժամանակ, նրա կարծիքով, Հայաստանը կկարողանա ֆինանսապես լիովին հետաքրքիր լինել։ "Մեր խնդիրն է նպաստել, որ որքան հնարավոր է շատ մարդ գա Հայաստան, և որպեսզի նրանք այստեղ շատ ծախսեն։ Եվ մենք պետք է պարզեցնենք այդ ճանապարհը", - արձանագրել է նա։

Իր կողմից՝ SkyLabs-ը մտադիր է ներդնել մեխանիզմներ, որոնք ապահովեն գործընթացների թափանցիկությունը, մասնավորապես ՝ KYC (Know Your Customer - "Ճանաչիր քո հաճախորդին՝ ֆինանսական ինստիտուտների աշխատանքի սկզբունքը, որը նրանց պարտավորեցնում է նույնականացնել մարդու անձը, նախքան նա կկարողանա գործառնություններ իրականացնել - խմբ.) եւ AML (Anti-Money Laundering" – հակազդեցություն փողերի լվացմանը՝ հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացմանը, ահաբեկչության ֆինանսավորմանը եւ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծմանը հակազդելու սկզբունքներ - խմբ.):

 

Հեռահար ծրագրեր ունեցող ռահվիրաներ

Հայաստանում կան բավականին մեծ թվով ընկերություններ, որոնք զբաղվում են բլոկչեյնի մշակմամբ, դրամապանակների ստեղծմամբ, սպասարկմամբ։ Բացի այդ, կրիպտոարժույթի հետ համագործակցում են խաղադրույքներով զբաղվող ընկերությունները, որոնց նկատմամբ Տողրամաջյանը ոչ միանշանակ վերաբերմունք ունի սոցիալական գործոնի պատճառով։ Այս առումով նա պարզաբանել է, որ Հայաստանում բավականին մեծ թվով մարդիկ ցածր վաստակի պատճառով փորձում են կարողություն ստեղծել, դիմելով, այսպես կոչված, հարստացման հեշտ մեթոդների, մասնավորապես, բեթինգի։ Եվ այն դեպքում, երբ տանուլ են տալիս խաղադրույքների վրա, կորցնում են իրենց կաաարողությունը՝ դրանով իսկ բարդացնելով առանց այդ էլ բարդ վիճակը։

Տողրամաջյանը նշել է, որ կրիպտո–տերմինալների տեղադրման տեսանկյունից, որտեղ կարելի է կրիպտոակտիվներին առնչվող ակնթարթային գործարքներ իրականացնել, SkyLabs-ը Հայաստանում առաջինն ու միակն է: Այսօրվա դրությամբ ընկերությունը Հայաստանում արդեն տեղադրել է 7 կրիպտոմատ, որոնցից 6-ը՝ Երեւանում, եւ 1-ը՝ Գյումրիում։ Բացի այդ, SkyLabs-ը նախատեսում է ընդլայնվել դեպի Վրաստան և ԱՄԷ։

Մասնավորապես, գործարարը պատմել է, որ այս տարի կրիպտոմատներ կտեղադրվեն Թբիլիսիում։ Դրա շնորհիվ հաճախորդները կկարողանան հայկական դրամով կրիպտոարժույթ գնել, այն վաճառել Թբիլիսիում եւ ստանալ վրացական լարի։ "Մենք արդեն անցել ենք գրանցման գործընթացը, լիցենզիա ենք ստացել, ընտրել ենք վայրերը եւ նախատեսում ենք մոտ ժամանակներս այդ ամենը տեղափոխել Վրաստան", - պատմել է նա: Այս կապակցությամբ SkyLabs-ի հիմնադիրն ընդգծել է, որ ընկերությունը մտադիր է Հայաստանը վերածել շատ երկրների համար կարեւոր կրիպտո-հանգույցի: "Մեր ռազմավարությունը Հայաստանում երկարաժամկետ է։ Մենք նախատեսում ենք ստեղծել մի մեծ էկոհամակարգ, որը Հայաստանը կկապի մի շարք երկրների հետ", - ասել է գործարարը։

 

Կրիպտոարժույթի փոփոխականությունը. սատանան այնքան սարսափելի չէ, ինչպես նկարագրում են

"Կրիպտոարժույթը թեեւ շատ անկայուն հատված է, սակայն գրագետ նախապատրաստման դեպքում շատ մարդիկ կարող են դրանով գումար վաստակել, շատերն այդպիսով ներդրումներ են կատարում", - հավաստիացնում է Տողրամաջյանը:

Նրա ասելով, բավականին հաճախ կրիպտոարժույթի փոփոխականությամբ խիստ արտարկում են: "Դուք կարող եք դիտել Microsoft-ի, SNP500-ի և որոշ այլ ընկերությունների բաժնետոմսերի փոփոխականությանը: Երբեմն դրանք շատ  ընկնում են: Օրինակ, կարճ ժամանակահատվածում, հայտնի իրադարձությունների պատճառով, ռուսական ընկերությունների բաժնետոմսերը շատ են ընկել։ Բայց դրանք փոխկապակցված չեն կրիպտոարժույթի հետ", - նշել է գործարարը:

Տողրամաջյանը չի հերքել, որ կրիպտոարժույթի շուկան փոփոխական է, սակայն ընդգծել է, որ դասական ներդրումային շուկան ոչ պակաս փոփոխական է։ "Պարզապես, այն պատճառով, որ դասական շուկան գոյություն ունի ավելի երկար ժամանակահատված, միտումները դիտարկվում են փոքր-ինչ ավելի, կրիպտոշուկայում, համապատասխանաբար, ավելի քիչ: Առանց գիտակցելու, եթե մոտենանք դասական ներդրումային շուկային եւ որոշակի միջոցներ ներդնենք, նույնպես կարելի է ամեն ինչ կորցնել", - ասել է նա։

Կրիպտոշուկան բաց է, այդ պատճառով մեծ թվով մարդիկ թույլ են տալիս բազմաթիվ սխալներ: Մինչդեռ, դասական ներդրումների շուկան ավելի հստակ կառուցվածք ունի, ձևակերպված է, գրաքննված և ավելի ծանոթ: "Համապատասխանաբար, ռիսկերն ու փոփոխականությունն ավելի քիչ է: Ամեն ինչ պարզ է", - պարզաբանել է Տողրամաջյանը։

 

SkyLabs-ը մթերային խանութ չէ

"Մենք նպատակ չունենք մեր կրիպիտոմատներով ծածկել ողջ Հայաստանը։ Մենք բացարձակապես առանց պատրանքների ենք մոտենում այդ հարցին։ Պետք է հասկանալ, որ մերը՝ մթերային խանութ չէ։ Կրիպտո-համայնքը որոշակի հատված է, որը մենք մտադիր ենք վարել, այդ թվում՝ անցկացնելով կրթական բնույթի միջոցառումներ, ինչը մենք արդեն սկսել ենք անցյալ տարի", - կիսվել է ձեռնարկատերը:

Թիմն ակնկալում է պետության հետ հետագա սերտ երկխոսություն և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացում։ Չէ որ Հայաստանում SkyLabs-ի հերթական քայլը կլինի կրիպտո էքվայրինգի ներդրումը, ինչը թույլ կտա, ինչպես պարզաբանել է Տողրամաջյանը, խանութներում եւ այլ առեւտրային կետերում կրիպտոարժույթով վճարել հեռախոսից, վճարումներ կատարել պոստ-տերմինալների միջոցով։ Հեռանկարում' կրիպտոարժույթով վճարումների ընդունում բնակարանի կարճաժամկետ վարձակալության դիմաց:

"Մենք հույս ունենք, որ այս ոլորտը կօգնի շատերին այստեղ գումար վաստակել։ Մարդիկ կդառնան ունեւոր, դա կբարելավի իրավիճակը եւ կբարձրացնի բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն", - նշել է մասնագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ մի շարք ծառայությունների այսօրվա աճը իրավիճակային է եւ կապված է մեծ թվով մարդկանց ներհոսքի հետ։ Ուստի անհրաժեշտ են ռազմավարական ծրագրեր և համապատասխան օրենսդրական հիմք՝ Հայաստան խոշոր ընկերությունների ներգրավման համար։ "Պատկերացրեք, որ այդ 100 հազար օտարերկրացիները (ռելոկանտները – խմբ.) վաղը հետ մեկնեն։ Եվ եթե մենք չհասցնենք ընդունել համապատասխան օրենքներ, ներգրավել ավելի խոշոր խաղացողների, տնտեսությունն այդ դեպքում անկում կապրի։ Ուստի, մենք ակնկալում ենք ոլորտի զարգացում", - եզրափակել է Տողրամաջյանը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն էՀայ քաղաքագետ․ Հայաստանում ԱՄՆ մոդուլային ատոմակայան կառուցելու նպատակը գործող Մեծամորի ատոմակայանը փակելն է
ՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծիՊԵԿ նախագահը պարզաբանել է, թե ինչպես է իրականացվելու ադրբեջանական բեռների զննումը ըստ TRIPP նախագծի
Երևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրըԵրևանի ավագանին հաստատել է կլիմայական միջոցառումների և կայուն էներգետիկ զարգացման ծրագիրը
NVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծըNVIDIA-ի փոխնախագահը Փաշինյանին ներկայացրել է Հայաստանում տեխնոլոգիաների ոլորտում կրթական ծրագրի իրականացման նախագիծը
Փոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերիՓոքր մոդուլային ռեակտորների վերաբերյալ ընտրությունը կատարվա՞ծ է: Եթե կատարված է, ապա՝ ոչ առանց հարցերի
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանըՄի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
Հայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումըՀայաստանի գլխավոր հարկայինն անընդունելի է համարում փոքր եւ միջին բիզնեսի համար հարկի զրոյական դրույքաչափի սահմանումը
Հայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանըՀայաստանը մասնակցել է ՏՀԶԿ «Եվրասիական շաբաթ 2026» միջոցառմանը
ՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ըՊԵԿ նախագահ․ ֆիզիկական անձանց հայտարարագրերի ներկայացման ժամկետ է սահմանվել մարտի 2-ից մինչեւ նոյեմբերի 1-ը
Հայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ ԽուդաթյանՀայաստանը շահագրգռված է Միացյալ Թագավորության  մասնակցությամբ ենթակառուցվածքային նախագծերին. Դավիթ Խուդաթյան
ՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» էՊԵԿ․ Հայաստանի տնտեսության 3-4 տոկոսը դեռեւս «ստվերում» է
Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%Ծրագիրը գերակատարվել է. 2025 թվականին Հայաստանում փաստացի հարկային կատարողականը կազմել է 100,2%
Հայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համարՀայ ֆերմերները հնարավորություն կունենան անվճար օգտագործել սելավաջրերի եւ հեղեղաջրերի ավելցուկը՝ հողերի ոռոգման համար
Հայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումըՀայաստանում կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը
Գալուզին․ Գալուզին․ "Ռոսատոմ"-ը պատրաստ է ամենասեղմ ժամկետներում ձեռնամուխ լինել Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծի իրագործմանը
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթԱրժույթի միջազգային հիմնադրամի ղեկավարը դոլարի թուլացումը անվանել է ժամանակավոր երևույթ
Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԿոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգում
Աննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսիցԱննա Վարդանյանց. գործատուի ուժեղ բրենդը ձևավորվում է ներսից
Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը
Հայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվումՀայաստանը հայտնվել է ռուսական սև խավիարի խոշորագույն գնորդների թվում
Ադրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետԱդրբեջանի նախագահը հանդիպել է ԱՄՆ Առևտրի պալատի պատվիրակության հետ
Վրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականինՎրաստանի ՀՆԱ-ն կարող է աճել 6-7%-ով 2026 թվականին
Փաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսումՓաշինյանը մատուցողներին կոչ է արել պահանջել ամբողջական աշխատավարձի ֆիքսում
Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում Պապոյան․ ԱՄՆ-ը Հայաստանում ավելի քան 1 մլրդ դոլարի ներդրումներ է իրականացնում 
Նախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղիՆախարար․ Հայաստանի իշխանությունները ցանկանում են ամեն տարի Հայաստան հյուրախաղերի հրավիրել, առնվազն, երկու համաշխարհային աստղի
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրԱռողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի և ապահովագրական ընկերությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  Համաշխարհային բանկը Հայաստանին 96,4 մլն եվրո կտրամադրի  "Զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների զարգացում" ծրագրի իրականացման համար
Էկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարինԷկոնոմիկայի նախարար․ 2026 թվականի հունվարին 39 տոկոսով ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, քան՝ նախորդ տարվա հունվարին
ԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունըԵՄ-ում ներկայացրել են Կովկասով Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի միջեւ առեւտրային ուղիների վերականգնման համար ներդրումային կարիքների մասին հետազոտությունը
Փաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներումՓաշինյանին ներկայացվել է Armenian Helicopters-ի աշխատանքը պետական նշանակության ծառայությունների, բժշկության և զբոսաշրջության ոլորտներում
Վրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվըՎրաստանի վարչապետը նշել է դեպի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմաններ տանող երկրի հիմնական ճանապարհների շինարարության ավարտի տարեթիվը
«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի«Դիլի» կաթնամթերքի ընկերությունը խոշոր անասնաբուծական համալիր կկառուցի
ՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակՀՀ ԿԲ ղեկավար․ Հայաստանը ներդրել է ռիսկերի կառավարման նոր շրջանակ
Չինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացելՉինաստանի դեսպան․ 2025 թվականին Հայաստանի և Չինաստանի միջև տնտեսական կապերն ու գործնական համագործակցությունը նոր խթան են ստացել
Թրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասինԹրամփը հրամանագիր է ստորագրել Իրանի հետ առևտուր անող երկրների համար սակագների բարձրացման մասին
Մհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերություններըՄհեր Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է հայ-եվրոպական հարաբերությունները
Մոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետՄոդուլային ԱԷԿ-ները փորձարարական նախագծեր են։ Մենք պետք է այլ լուծումներ փնտրենք. էներգետիկ անվտանգության փորձագետ
ՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակըՀՀ ֆինանսների նախարարը Credit Agricole CIB-ի ներկայացուցիչներին ներկայացրել է Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակը
«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը«Ռենշին» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկել. տեղաբաշխողն է Ամերիաբանկը
ԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիրԶՊՄԿ-ում կիրականացվի վերականգնվող էներգիայի ծրագիր
Էկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճըԷկոնոմիկայի նախարարը նշել է հիմնական միջոցների համախառն կուտակման աճը
Էկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիսԷկոնոմիկայի նախարար․ Առանց վերաարտահանման մեր արտահանումը կայուն աճ է ցույց տալիս
Հայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցերՀայաստանի դեսպանն Իտալիայի առևտրային գործակալության գլխավոր տնօրենի հետ քննարկել է առևտրատնտեսական համագործակցության հարցեր
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներումՄհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանում ԿԶԵՀ-ի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ կառավարության բարեփոխումների իրականացման շրջանակներում
Հայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրելՀայաստանն ու ԱՄԷ-ն ծառայությունների առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր են ստորագրել
Մատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակիՄատվիենկո. Հայաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը հասել է շատ բարձր մակարդակի
Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։Դավիթ Խուդաթյանը և դեսպան Մարագոսը քննարկել են էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներին վերաբերող հարցեր։
ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարը և ԵԿԶՀ գործադիր տնօրենը ստորագրել են համաձայնագիր՝ ՀՀ տարածքում հիմնադրամի տեղաբաշխման պայմանների վերաբերյալ
Եվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ ԵրևանումԵվրոպական ներդրումային բանկի ծրագրերի տարեկան քննարկումը տեղի ունեցավ Երևանում
Հայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքըՀայաստանի ֆինանսների նախարարությունը և KfW-ի տարածաշրջանային տնօրենը քննարկել են բանկի աջակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը
Հայաստանի կապի ոլորտը դանդաղել էՀայաստանի կապի ոլորտը դանդաղել է
Հայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազելՀայաստանում բեռնափոխադրումները 2025 թվականին աճել են, մինչդեռ ուղևորափոխադրումները սկսել են նվազել
Հայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել էՀայաստանում գինու և կոնյակի արտադրությունը զգալիորեն նվազել է
Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025Electricity generation in Armenia increased by 6.7% in 2025
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ էՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը լճացման մեջ է
Հայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճովՀայաստանի արդյունաբերական ոլորտը 2025 թվականը փակել է 4.7% աճով
2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%2025 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 8%-ից մինչեւ 9,2%
Տիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացելՏիգրան Հակոբյան․ 2025 թվականին հանրային մուլտիպլեքսի ոչ մի ընկերություն շահույթ չի ստացել
ՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթներըՊԵԿ-ը հստակեցնում է ԱԱՀ-ի և շահութահարկի վճարումներին վերաբերող դրույթները
Հայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլարՀայաստանում յուրաքանչյուր հարյուրամյա կենսաթոշակառու կստանա շուրջ 2,5 հազար դոլար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
10.02.2026
RUB4.890.02
USD377.88-0.09
EUR450.061.86
GBP516.342.15
CAD278.651.75
JPY24.360.24
CNY54.670.09
CHF493.384.10