
Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2022 թ. դեկտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսվա տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 704 հազար 420, որը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 44․949-ով կամ 6.8%-ով:
Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2023 թվականի հունվարի 1-ից մինչև հունվարի 20-նն ընկած ժամանակահատվածում իրականացվել է 26.7 մլն գործարք` 524.7 մլրդ դրամ արժեքով, որը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 2.5 մլն գործարքով կամ 10.6%-ով, իսկ արժեքային` 133.7 մլրդ դրամով կամ 34.2%-ով:
RUB | 4.70 | -0.03 |
USD | 381.72 | -0.40 |
EUR | 442.60 | -1.19 |
GBP | 502.04 | -0.14 |
CAD | 272.05 | -0.13 |
JPY | 24.65 | -0.05 |
CNY | 53.71 | -0.11 |
CHF | 479.73 | -2.50 |

