Երեքշաբթի, 24 Հունվարի 2023 17:40

Վրաստանը դառնում է տարածաշրջանի ավտոմեքենաների մատակարարման լուրջ հանգույց

Վրաստանը դառնում է տարածաշրջանի ավտոմեքենաների մատակարարման լուրջ հանգույց

Արմինֆո. Վրաստանը, շնորհիվ մարդատար ավտոմեքենաների ներմուծման ազատական ռեժիմի, մնում հարավկովկասյան տարածաշրջանի երկրներին մարդատար, հիմնականում, օգտագործված ավտոմեքենաներ մատակարարելու գծով առաջատար։

 

Վրացական Business Press News ռեսուրսի համաձայն, 2022 թվականի արդյունքներով Հայաստանը դարձել Է Վրաստանում մեքենաների երկրորդ խոշորագույն գնորդը: Առաջին տեղում Ադրբեջանն է, այնտեղ վաճառքի ծավալները կազմել են գրեթե 309 մլն դոլար: Հայաստանին բաժին է ընկել գրեթե 145 մլն դոլար: Ուկրաինային վաճառվել է 119,8 մլն դոլարի, Ղազախստանին՝ 104,4 մլն դոլարի, Ռուսաստանին՝ 75,6 մլն դոլարի ավտոմեքենա: