Արմինֆո. Այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության մակարդակը շատ բարձր է։ Այդ ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ԱԷԿ-ի աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ:
Մեկնաբանելով Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիեւայի դիմումը միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին' Հայաստանում Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը դադարեցնելու կոչով, աղբյուրը նշել է, որ նման պահանջները նոր չեն, իսկ կայանում արդեն առաջնորդվում են "Շունը հաչում է, քամին փչում է" ասացվածքով: ՀԱԷԿ-ում իրավիճակը, նրա խոսքով, այնքան է բարելավվել, որ ջերմային հզորության 92% սահմանափակումը աավելացվել է մինչեւ 98%։ Ընդ որում, լիովին նորացվել է անվտանգության համակարգը։
Աղբյուրն ընդգծել է, որ ապրիլի վերջին՝ մայիսի սկզբին կայանը կկանգնեցվի պլանային նախազգուշական վերանորոգման եւ վառելիքով վերալիցքավորման համար: Առաջիկա միջոցառումների արդյունքում Հայկական ԱԷԿ - ը հերթական անգամ դուրս կգա որակապես նոր մակարդակի։ Ապա պետք է
սկսվեն կայանի համալիր զննման աշխատանքները՝ 2026 թվականից հետո շահագործման ժամկետը երկարացնելու նպատակով։ "Նախապատրաստվում է կառավարության որոշումը, որում, ամենայն հավանականությամբ, կարտացոլվեն նաեւ մինչեւ 2036 թվականը երկարաձգման ծրագրի ֆինանսավորման աղբյուրները: Մինչ այդ ժամկետը մենք պետք է ունենանք նոր ատոմային էներգաբլոկ", - ասել է աղբյուրը։
Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ՀԱԷԿ կատարած այցի ժամանակ հայտարարել էր Հայկական ԱԷԿ-ի անվտանգության ապահովման բնագավառում իրավիճակի բարելավման մասին:
Մինչդեռ, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին Ալիեւայի հղած ուղերձում, որը տարածել է "ՌԻԱ Նովոստի"-ն, ասվում է, որ Չեռնոբիլի եւ Ֆուկուսիմայի համանման հերթական աղետից խուսափելու համար "Մեծամորի ԱԷԿ-ի գործունեությունը պետք է շտապ դադարեցվի, իսկ նրա ռադիոակտիվ թափոնները պետք է վերցվեն խիստ միջազգային հսկողության տակ":
Հարկ է նշենլ, որ 1995 թվականին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի վերագործարկումից հետո կայանում ոչ մի լուրջ միջադեպ տեղի չի ունեցել։
RUB | 4.17 | -0.05 |
USD | 387.81 | -0.27 |
EUR | 415.62 | -0.67 |
GBP | 485.89 | 0.32 |
CAD | 284.05 | -0.11 |
JPY | 24.88 | 0.13 |
CNY | 53.56 | 0.01 |
CHF | 425.46 | 0.12 |