Հինգշաբթի, 26 Հունվարի 2023 18:58
Մարիաննա Մկրտչյան

Wizz Air ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել 4 նոր ուղղություններով

Wizz Air ավիաընկերությունը կսկսի թռիչքներ իրականացնել 4 նոր ուղղություններով

Արմինֆո.Wizz Air ավիաընկերությունը մեկնարկում է չորս նոր ուղղություն: Ինչպես հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ, 2023 թվականի ապրիլի 29-ից մեկնարկելու է միանգամից երեք նոր ուղղություն:

 

«Դորտմունդ - Երևան- Դորտմունդ երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին: Սոֆիա-Երևան-Սոֆիա երթուղով չվերթերը կիրականացվեն յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի: Կատովիցե-Երևան-Կատովիցե երթուղով չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և շաբաթ: Իսկ 2023թ. հունիսի 12-ից մեկնարկում են Պրահա-Երևան-Պրահա երթուղով չվերթերը, որոնք կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», - ասվում է հաղորդագրությունում: