Երեքշաբթի, 31 Հունվարի 2023 15:44
Նաիրա Բադալյան

Բժշկական ապահովագրությունը Հայաստանում. Ինչու է Առողջապահության նախարարության ՊԲԱ մասին հայեցակարգում սոցիալական արդարությունը հակասում սոցիալական համերաշխությանը, եւ ինչով է հղի պետական հիմնադրամի վերահսկողությունը

Բժշկական ապահովագրությունը Հայաստանում. Ինչու է Առողջապահության նախարարության ՊԲԱ մասին հայեցակարգում սոցիալական արդարությունը հակասում սոցիալական համերաշխությանը, եւ ինչով է հղի պետական հիմնադրամի վերահսկողությունը

Արմինֆո.Համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության (ՊԲԱ) մոդելը, որը կոնցեպտուալ կերպով առաջարկվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից, արդարացված չէ եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հայարարել է ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը։

 

Հայաստանում ՊԲԱ ներդրման գաղափարը նոր չէ, բայց բավական արդիական է ներկայիս կառավարության համար։ Դրա մասին սկսել են խոսել դեռևս 2017 թվականին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք։ Այն ժամանակ Առողջապահության նախարարության ղեկավար Լևոն Ալթունյանն առաջարկում էր ծրագրի իրականացման երկու տարբերակ. կամ ապահովագրությունն ամբողջությամբ վճարվում է քաղաքացու կողմից ամսական 6000 դրամի չափով, կամ՝ 50/50, այսինքն՝ 50% - ը վճարում է քաղաքացին, իսկ մյուս 50% - ը ՝ գործատուն։ Եվ քանի որ, ինչպես նշվում էր, Հայաստանում աշխատում է 750 հազար մարդ, ապա, այդպիսով, ինչպես ենթադրվում էր, 1,25 մլն քաղաքացի կապահովվի պարտադիր բժշկական ապահովագրությամբ։ Իսկ մնացած բոլոր քաղաքացիների ապահովագրությունը պետությունը նախատեսում էր իր վրա վերցնել։ Հայաստանում ՊԲԱ օրենքի նախագիծը նախատեսվում էր մշակել 2018-2019 թվականների ընթացքում և վերջնականապես ներկայացնել 2020 թվականին։

 

Երկրորդ փորձն արել է արդեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունը։ 2019 թվականին Առողջապահության նախարարությունն առաջարկել է 2022 թվականից "կտրել" աշխատողների աշխատավարձից 4-6%՝  բժշկական ապահովագրության համար։ Ինչպես նշված էր այն հայեցակարգի նախագծում, ՊԲԱ-ն ընդգրկելու է ամբողջ բնակչությանը սահմանված հիմնական (բազային) ծառայությունների փաթեթի շրջանակներում, որը կտարբերակվի ՝ կախված տարիքից և սեռից: Ըստ նախագծի ՝ տարեկան ապահովագրական ծածկույթի ծախսերը մեկ շահառուի հաշվով կազմում են 77 274 դրամ։ Նշվել էր, որ ՊԲԱ հատուկ հիմնադրամը նշանակվելու է "վերակացու" ՝ բնակչությանը պետության կողմից երաշխավորված բուժօգնության տրամադրման գործընթացի բոլոր սկզբունքների վերանայման, ինչպես նաև գնումների գործառույթների իրականացման համար (այդ թվում ՝ փոխհատուցումների վճարում, ծառայությունների սակագնի վերանայում, ծառայություն մատուցողի ընտրություն), իսկ այն կղեկավարի ՀՀ առողջապահության նախարարը։ Առողջապահության նախարարության այդ նախագիծը ոչ միանշանակ արձագանք  առաջացրեց, առաջին հերթին, այն պատճառով, որ աշխատող շատ քաղաքացիներ նպատակահարմար չէի համարել վճարել նրանց համար, ովքեր չեն աշխատում:

 

Այս տարվա սկզբին Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել հայեցակարգի նոր նախագիծ։ Փաստաթղթի համաձայն, համակարգի ներդրումը կմեկնարկի արդեն այս տարի, և 2023 թվականը կդառնա "նախապատրաստական փուլ"։ Հաջորդ երեք տարիները՝ 2024-2026թթ.՝ "փորձարկումների փուլ", իսկ չորրորդ տարվանից ՝ 2027 թվից, նախատեսվում է ՊԲԱ ամբողջական ներդրում։ Նշվում է, որ ՊԲԱ համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսները կստացվեն երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեից և ապահովագրավճարներից ։ Պետական բյուջեից միջոցները հատկացվելու են համաֆինանսավորման սկզբունքով՝ ապահովագրական ծախսերը հոգալու համար ՝ հաշվի առնելով շահառուների սոցիալական եւ բժշկական ռիսկերը: Ընդ որում, Առողջապահության նախարարությունը նոր փաստաթղթում չի հրաժարվել "սոցիալական համերաշխության" սկզբունքից եւ հիմնադրամի ստեղծման գաղափարից։

 

Նախորդ նախագիծն ավելի հստակ էր, համենայն դեպս, փաստաթղթի հեղինակների մտադրությունների որոշակիացման աստիճանի առումով, նշում է Հայկազ Ֆանյանը։ Այսպես, նոր փաստաթղթում նշված չէ ինչպես ապահովագրավճարի չափը, այնպես էլ աշխատավարձի տոկոսների կամ ֆիքսված գումարի տեսքով միջոցների գանձման մեխանիզմը: Չի հստակեցվում նաև պետական մասնակցության սահմանման բանաձևը։ Հայտնի է միայն, այն էլ ՝ քննարկման ընթացքում փաստաթղթի մշակման աշխատանքային խմբի անդամի խոսքերով, որ, նախնական գնահատմամբ, ըստ նրա, ակտուարական հաշվարկների, յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետք է վճարի տարեկան 150-200 հազար դրամ։ Սակայն թիվը վերջնական չէ և ենթակա է տարեկան վերանայման։ "Դա նույնն է, եթե փողոցում պատահական անցորդին հարցնեն, թե արդյոք նա ցանկանում է ունենալ "Լամոբրջինի", նա, ամենայն հավանականությամբ, կպատասխանի '"այո", բայց, եթե նրան ասեն, որ փոխարենը նա պետք է հրաժարվի մեկ երիկամից, նա, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի գործարքից", - պարզաբանում է փորձագետը: Ելնելով դրանից՝ Ֆանյանն անարդյունավետ է համարում աշխատանքային խմբի ներկայացուցչի հնչեցրած թվերը արդարացնելու կամ չարդարացնելու թեմայով քննարկումները։

 

Տնտեսագետը խոսել է նաև ՊԲԱ ներդրման հարցում սոցիալական համերաշխության սկզբունքի կիրառման չարդարացված լինելու մասին: "Հարցը մեր պատրաստակամությունն է վճարել նրանց համար, ովքեր ինչ-ինչ պատճառներով վարձու աշխատող չեն, եկամտահարկ չեն վճարում, և խոսքը կենսաթոշակառուների, հաշմանդամների կամ անչափահասների մասին չէ։ Ստացվում է, որ մենք 80 հազար դրամ եկամուտ ունեցող աշխատող քաղաքացուն (հենց նույն ուսուցիչը) ստիպում ենք ամսական վճարել եկամտահարկ, իսկ 600 հազար դրամ եկամուտ ունեցող տաքսու վարորդին՝ ոչ։ Որքանո՞վ է դա արդարացված նույն սոցիալական արդարության տեսանկյունից" ,- հարցնում է նա:

 

Վերլուծական կենտրոնի ղեկավարը կասկածի տակ է դնում նաև պետական հիմնադրամի արդյունավետությունը, որը, ըստ նախագծի հեղինակների մտահղացման, պետք է, այդ թվում, վերահսկողություն իրականացնի գների նկատմամբ ։ Աշխատանքային խմբի հետ քննարկման ժամանակ, ըստ Ֆանյանի, ներկա բժիշկներից մեկը նկատել է, որ կան վիրահատություններ, որոնց արժեքը մասնավոր հատվածում կազմում է 650 հազար դրամ, իսկ պետական ֆինանսավորումը նույն վիրահատության համար ՝ 350 հազար դրամ։ "Այսինքն ՝ ֆինանսավորման պետական մենաշնորհի դեպքում, վիրահատությունն իրականացնելու համար հիվանդը ստիպված կլինի գրպանից հավելյալ վճարել 300 հազար դրամի տարբերությունը", - նշում է տնտեսագետը: Նրա խոսքով ՝ առաջարկվող հիմնադրամի գործառույթներն ու լիազորությունները դիտարկելիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ փորձ է արվում ստեղծել պետություն պետությունում, որի ղեկին կլինի առողջապահության նախարարը։

 

Մինչդեռ, ինչպես կարծում է փորձագետը, ճիշտ կլինի, եթե պետության կողմից ստեղծված կառույցը աշխատի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի սկզբունքով , այսինքն, կառավարի ֆինանսական հոսքերը։ Իսկ ապահովագրության գործառույթը Ֆանյանն առաջարկում է պատվիրակել մասնավոր ապահովագրական ընկերություններին, քանի որ "նրանք բժշկական կազմակերպությունների հետ ստեղծում են զսպումների եւ հակակշիռների համակարգ"։  "Ենթադրենք, գնում ես բժշկի՝ բողոքելով ոտքերի ցավից, և քեզ, ի թիվս այլ բաների, նշանակվում է նաև վիտամին D-ի վերլուծություն: Արդյոք քեզ հարկավոր է այդ վերլուծությունը, թե՞ հարցը հիմնադրամից ավելի շատ գումար ստանալու բժշկի շահագրգռվածությունն է: Դա կարող է հանգեցնել հիմնադրամում մեծ պակասուրդի ձեւավորման, իսկ վնասները ստիպված է լինելու ծածկել պետությունը, այսինքն ՝ կրկին հարկատուն", - նշում է փորձագետը։

 

Մինչդեռ, տնտեսագետի կարծիքով, ապահովագրական ընկերությունների հետ աշխատանքը թույլ կտա խուսափել նման ռիսկերից, քանի որ վերջիններս կզսպեն բժիշկների ախորժակը, իսկ ֆինանսավորումը գերազանցելու դեպքում իրենք կկրեն կորուստներ: Ինչպես նշում է փորձագետը, հնարավոր է, որ լավագույն լուծումը կլիներ բարեփոխումը՝ տրանսպորտային միջոցների վարորդների համար պատասխանատվության ապահովագրության ԱՊՊԱ մոդելով. սկզբնական փուլում բոլոր ընկերությունների համար գնային քաղաքականության վերաբերյալ միասնական որոշման կայացում, և միայն մի քանի տարի անց անցում շուկայի գնային ազատականացման:

 

"Ամենայն հավանականությամբ, փաստաթղթի հեղինակներն այս անգամ չեն նշել ապահովագրի արժեքը' հույս ունենալով "չհարվածել հիվանդին" եւ այդպիսով խուսափել քննադատությունից եւ հասարակական դժգոհությունից: Իսկ այնուհետեւ, արդեն փաստաթուղթն ընդունելուց հետո, պոստֆակտում ինչ-որ կերպ հարթել անկյունները: Բայց, հաշվի առնելով այդ և բազմաթիվ այլ ռիսկեր, կարծում եմ, որ նախագիծը ներկայիս տարբերակով չի կարող ընդունվել", - եզրափակում է տնտեսագետը։

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Եվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The EconomistԵվրոպացիները լծակներ ունեն ԱՄՆ-ի դեմ - The Economist
Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»Fitch Ratings-ը կանխատեսում է Հայաստանի տնտեսության աճի կայուն հեռանկարներ. 2025 թվականին՝ 5,5%, և 2026-2027թթ.՝ 5%-ից բարձր՝ վերանայելով երկրի վարկանիշի կանխատեսումը «դրականի»
Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ Fitch Ratings-ը բարձրացրել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը՝ "Կայունից" "Դրականի". վարչապետ
ԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն էԱրարատԲանկը «4090 Բարեգործական» հիմնադրամի գործունեության ամփոփիչ միջոցառման գլխավոր հովանավորն է
Հայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտներըՀայաստանի զբոսաշրջության ոլորտում մշակվել և հաստատվել են ազգային ստանդարտները
ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքերՊԵԿ-ը բացահայտել է կեղծ օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր
Բելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալԲելառուսի նախագահը հրամանագիր է ստորագրել երկրում կրիպտոբանկերի գործունեության վերաբերյալ
ԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլարԱՄՆ բանկերը բաժնետերերին վերադարձրել են ռեկորդային 140 միլիոն դոլար
ԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումըԿԲ-ն տեղեկացնում է քաղաքացիներին. Բանկերն իրավունք չունեն մերժել սոցփաթեթի ծրագրով հաշիվների բացումը
"Մեր ձեւով". Մինչ Հայաստանում յուրաքանչյուր երկրորդ քաղաքացի ապրում է աղքատության շեմից ցածր, երկրի ղեկավարությունը միլիարդավոր դրամների պարգևավճարներ է ստանում
TRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ ՖանյանTRIPP-ը Հայաստանը վերածում է ամերիկյան տնտեսական շահերի կենտրոնի Հարավային Կովկասի տարածաշրջանում. Հայկազ Ֆանյան
Երեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողովԵրեւանում կայացել է հայ-թուրքմենական գործարար համաժողով
RA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway sectionRA  Ministry of Territorial Administration: Armenia, Azerbaijan   conduct joint inspection of  Yeraskh- Sadarak railway section
Հայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համարՀայաստանը վերանայում է ջերմատնային տնտեսությունների աջակցության սուբսիդիաների չափը՝ երիտասարդ ձեռներեցներին և 63-ից բարձր տարիքի անձանց ոլորտ ներգրավելու համար
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերիՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին բախվելու է մի շարք ռիսկերի
«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն«Միասնության թեւեր»․ Հայաստանին պետք է արտադրող և արտահանող մոդելի տնտեսություն
Փաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերիցՓաշինյանը հավաստիացրել է, որ հեղուկ գազի գնի բարձրացում չի լինի՝ արդեն 2026 թվականի դեկտեմբերից
Հայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառներըՀայաստանի վարչապետը նշել է կառավարման պետական համակարգում նման խոշոր պարգևավճարների պատճառները
Հայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններՀայաստանի ԿԲ-ը բացահայտել է 72 չլիցենզավորված կազմակերպություն, որոնք առաջարկում են տարբեր ֆինանսական ծառայություններ
Հայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսինՀայաստանն արևային էներգիայի կառավարման համար լուծումներ է ներկայացրել Աբու Դաբիի ADSW 2026 միջազգային ցուցահանդեսին
ԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում ԵրևանումԱՄՆ Առևտրի և զարգացման գործակալության տարածաշրջանային տնօրենը բանակցություններ է վարում Երևանում
IBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանաIBRC. Հայկական բիզնեսն արտահանման ինվոյսների ապահովագրության հասանելիություն կստանա
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
16.01.2026
RUB4.880.05
USD379.990.57
EUR441.32-0.14
GBP509.410.23
CAD273.530.59
JPY24.030.09
CNY54.520.06
CHF474.040.06