Արմինֆո.Միայն 2023թ․ փետրվարի 1-ից 14-ը, FLYONE ARMENIA ավիաընկերությունը առաջարկում է ավիատոմսեր 19 ուղղություններով՝ սկսած 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից:
Տոմսերը, որոնց արժեքը սկսվում է 39 եվրոյին համարժեք ՀՀ դրամից, հնարավոր է ձեռք բերել flyone.am կայքում կամ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր բոլոր ընկերությունների գրասենյակներում։
Ավիաընկերությունը ներկայում իրականացնում է չվերթեր Ռուսաստանի Դաշնության՝ Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Եկատերենբուրգ, Սոչի, Միներալնիե Վոդի քաղաքներ, եվրոպական՝ Փարիզ, Լիոն, Միլան քաղաքներ, Մերձավոր արևելքի՝ Բեյրութ, Դուբայ և Թել Ավիվ քաղաքներ: Ավիաընկերության թռիչքային ուղղություններից են նաև Վրաստանը, Թուրքիան և Մոլդովան: Ավիաընկերությունը մինչև 2023թ․–ի ամառ նպատակ ունի ընդլայնել աշխարհագրական քարտեզը՝ ավելացնելով չվերթեր դեպի ՌԴ քաղաքներ՝ Սամարա, Նովոսիբիրսկ և եվրոպական՝ Դյուսելդորֆ քաղաք:
Ակցիան հնարավորություն է տալիս ճանապարհորդության համար ժամկետը սահմանել մինչև 2023թ․ սեպտեմբերի 30-ը՝ տեղերի առկայության դեպքում։
RUB | 3.99 | 0.00 |
USD | 387.62 | 0.57 |
EUR | 421.19 | 1.82 |
GBP | 503.29 | 1.21 |
CAD | 278.40 | 0.37 |
JPY | 25.40 | 0.09 |
CNY | 54.45 | 0.10 |
CHF | 447.49 | 1.12 |