Ուրբաթ, 3 Փետրվարի 2023 15:02
Նաիրա Բադալյան

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի շուրջ արագ կոնսենսուսով

Հայաստանը շահագրգռված է ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձևավորման նախագծի շուրջ արագ կոնսենսուսով

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:

 

Ինչպես հաղորդել է կառավարության մամուլի ծառայությունը, նիստում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

 

«Կառավարությունների hարգելի ղեկավարներ,Պատվիրակությունների հարգելի անդամներ, Ուրախ եմ ողջունել Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի մասնակիցներին և հյուրերին։ Թույլ տվեք ելույթս սկսել Ալիխան Սմաիլովին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի՝ բարձր մակարդակով կազմակերպման համար: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նախագահող կողմին և անձամբ Միխայիլ Միշուստինին մաղթել արդյունավետ աշխատանք և Ռուսաստանի նախագահության կողմից նախանշված առաջնահերթ ոլորտների իրականացման գործում հաջողություններ։

Անկեղծորեն ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և Կուբայի հարգելի ներկայացուցչին, հաստատում եմ դիտորդ երկրների հետ արդյունավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը։

 

Մինչ այսօրվա օրակարգի ակտուալ հարցերին անցնելը, նշեմ, որ չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, փոխադարձ առևտուրը Միությունում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով։

 

Հարգելի գործընկերներ, Միության հետագա զարգացման համար մեզ անհրաժեշտ է շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված և հետևողական աշխատանքը:

 

Այս նպատակներին հասնելու համար կարևոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը։

 

Իհարկե, դեռևս որոշիչ դեր են խաղում արտադրողներին՝ արտադրության բոլոր փուլերում աջակցելուն ուղղված միջոցառումները։

Այս համատեքստում, կցանկանայի կարևորել ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակման և ընդունման կարևորությունը։

 

Այս ուղղության զարգացումը, ըստ մեր գնահատականների, թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործությունը և բժշկական արդյունաբերությունը:

 

Միության մրցունակ արդյունաբերության ձևավորումը լիովին պայմանավորված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սրանք ԵԱՏՄ-ի մոտակա և միջնաժամկետ անվիճելի առաջնահերթություններն են։

 

ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակիորեն կախված է նոր տեխնոլոգիական ձևերին անցումից և չի կարող իրականցվել միանգամից։ Այն պահանջում է ռազմավարության, փուլերի, ծախսերի սահմանում, ինչը կախված է ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական զարգացման մակարդակից, և, որպես հետևանք, անցումը կպահանջի առկա ճյուղերի արդիականացում, ինչպես նաև նոր ինովացիոն արդյունաբերական ոլորտների ստեղծում։

 

Ակնհայտ է, որ այդ նպատակների համար Միության ներսում պետք է ստեղծվի տեխնոլոգիական կանխատեսումների համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ամենահեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Միևնույն ժամանակ, փոխգործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծումը:

 

Հարգելի գործընկերներ,Նշեմ, որ մենք նաև մեծապես կարևորում ենք տալիս պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը։ Կարծում ենք, որ ապագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը և ակտիվացնել փոխադարձ առևտուրը։

 

ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը։ Այս համատեքստում, կնշեմ մեր շահագրգռվածությունը գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում, և ևս մեկ անգամ հաստատում եմ դրանց լուծմանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

 

ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն և բազմավեկտոր մոտեցումները։

 

Մասնավորապես, կանոնները հնարավորություն կտան ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով (մեր դեպքում՝ Վրաստանի միջոցով)՝ դրանով իսկ ստեղծելով տեխնիկական և իրավական նախադրյալներ՝ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար։

 

Նիստի հարգելի մասնակիցներ, Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկման նպատակով մենք պետք է սինքրոնացնենք մեր գործողություններն այս ուղղությամբ, ինչը թույլ կտա մեզ ձևավորել հուսալի «թվային կմախք»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար։

 

Թվային տնտեսության զարգացումը և թվային տեխնոլոգիաների ներդրումն օբյեկտիվ անհրաժեշտություն է միասնական թվային տարածքի ձևավորման համար։ Այս համատեքստում, կնշեմ միջպետական տեղեկատվության փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը:

 

Եվ, չնայած ձեռք բերված արդյունքներին, մենք պետք է անընդհատ վերանայենք և ընդլայնենք թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ «Digital Almaty» համաժողովը դարձել է շահագրգիռ մասնակիցների հետ համապարփակ երկխոսության, թվային փոխակերպման հարցերը և թվային զարգացման հեռանկարները քննարկելու արդյունավետ հարթակներից մեկը:

 

Հարգելի գործընկերներ, եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթել և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի՝ եվրասիական ինտեգրման առաջնահերթ ուղղությունների իրականացմանն ուղղված ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

 

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։

Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը:

 

Ստորագրվել են նաև նիստում ընդունված որոշումների արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսին` Սոչիում:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների թանգարան և Պետական արվեստի թանգարան, շրջայց կատարել ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված նմուշներին:

 

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Ալմաթի ավարտվել է:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Մինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններինՄինչև 100.000 դրամ Կոնվերս Բանկի պրեմիում դասի Mastercard քարտապաններին
«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ«Ալֆա-ֆարմ» ընկերությունն առաջին անգամ պարտատոմսեր է թողարկում. ծավալը` 1.5 մլրդ ՀՀ դրամ
Կորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆԿորեայի ձոր տանող ճանապարհի հիմնանորոգումն ավարտվել է. ՏԿԵՆ
Երևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստԵրևանում անցկացվել է Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության տեխնիկական հանձնաժողովի նիստ
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Հայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերըՀայաստանն ու Իրանը մտադիր են ավելացնել փոխադարձ զբոսաշրջային հոսքերը
Հայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի ՊԵԿ նախագահն ԱՄՆ գործընկերների հետ քննարկել է մաքսային ռիսկերի նվազեցմանն ուղղված ԱՄՆ աջակցության ծրագրերի իրականացման ընթացքը
Ադրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճարԱդրբեջանական վառելիքի մեկանգամյա երկաթուղային փոխադրումը Հայաստան կիրականացվի միանգամայն անվճար
Հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկՀունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան է այցելել 2.12 մլն զբոսաշրջիկ
Հայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտումՀայաստանն ու Մոլդովան մտադիր են ընդլայնել համագործակցությունը գինեգործության ոլորտում
Հայկական Հայկական "Մետալշին" ընկերությունն ընդգրկվել է ԵԱՏՄ արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում համատեղ կոոպերացիոն նախագծում
ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրի
ԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտԵԱԶԲ-ն ընթացիկ տարում կանխատեսում է սպառողական գների աճի պահպանում Հայաստանի Կենտրոնական բանկի թիրախին մոտ
Լավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասինԼավատեսություն՝ թվերով, և խոցելիություն՝ իրականում. Դավիթ Անանյանը՝ Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին
Վահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումըՎահագն Խաչատուրյանն ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրումը
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովինԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրելՀայաստանում տնտեսական ակտիվության աճը 2025թ. հունվար-հոկտեմբերին պահպանվել է 8,1% մակարդակում, սակայն արտաքին առևտուրը շարունակում է անկում ապրել
Հայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունըՀայաստանում երկնիշ տեմպերով կրճատվում է գինու և կոնյակի արտադրությունը
ՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններիցՀՀ նախագահ․ Սյունիքի կայուն զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություններից
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 10 ամսում աճել է 7,9%-ով
Հայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջՀայաստանի մետալուրգիական արդյունաբերությունը 10 ամսվա արդյունքներով հայտնվել է անկման մեջ
Հայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմաններըՀայաստանում տարեկան գնաճը շարունակում է արագանալ՝ չհատելով թիրախային շեմի սահմանները
Հայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրելՀայաստանի արդյունաբերության հատվածը 10 ամսվա արդյունքներով  3% անկում է արձանագրել
Զեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համարԶեղչեր ամերիկյան խանութներից ու քեշբեք Կոնվերս Բանկից C360 Mastercard քարտապանների համար
Արդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքըԱրդշինբանկն իջեցնում է անգրավ սպառողական վարկերի տոկոսադրույքը
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ ՀայաստանումԻտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
Լոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակումԼոնդոնում պայմանագրերի մշակման աշխատանք կիրականացվի՝ TRIPP նախագծի շրջանակում
Հայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրըՀայաստանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ երկրների ճանապարհներով փոխադրումների մասին համաձայնագիրը
Մենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկաՄենք երկար ենք սպասել այս օրվան․ ԿԲ ղեկավարն ազդարարել է միջազգային ապահովագրական խմբի մուտքը հայկական շուկա
Էկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցելԷկոնոմիկայի նախարար․ Նոյեմբերին Հայաստանը զբոսաշրջիկների այցելությունների թվով ռեկորդ է գրանցել
Արդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմիցԱրդշինբանկը հինգերորդ անգամ ճանաչվեց «Տարվա բանկը» Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Ազգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծըԱզգային ժողովն ընդունել է 2026 թվականի Հայաստանի պետական բյուջեի նախագիծը
2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար2025 թվականին պետական հատվածի գրավչության և մրցունակության բարձրացումը ՀՀ պետական գանձարանին կարժենա լրացուցիչ 9 մլն դոլար
Հայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումներըՀայաստանը երկարաձգում է ցեմենտի ներմուծման սահմանափակումները
Ֆրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և ՀայաստանինՖրանսիական  Պրոպարկոյի մուտքը բանկի կապիտալ վստահության քվե է Ակբային և Հայաստանին
Կիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններիցԿիբեռանվտանգության ամրապնդումն ու թվային միջավայրի պաշտպանվածությունը շարունակում են մնալ ՀՀ կառավարության առաջնահերթություններից
Երկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-իցԵրկրորդ վարկը՝ մեկ օրում. Հայաստանը մտադիր է 100 մլն եվրոյի վարկային գիծ ստանալ ԶՖԳ-ից
Հայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարարՀայաստանում դիլերների կողմից չօգտագործված էլեկտրամոբիլների ներմուծման քվոտաները կվերաբաշխեն ֆիզիկական անձանց. էկոնոմիկայի նախարար
Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրինՀայաստանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ և Ինդոնեզիայի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրին
Արդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համարԱրդշինբանկը և Visa-ն Ամանորին ընդառաջ cashback արշավ են իրականացնում իրենց քարտապանների համար
Հայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համարՀայաստանը փոփոխություններ է կատարում ԶՖԳ հետ վարկային համաձայնագրում ՝ միջոցներն արդեն 2025 թվականին ստանալու համար
«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում«Արմենիան Քարդ»-ը հաղորդում է. ներկայումս Հայաստանի ինտերնետ կապուղիներում տեխնիկական խափանումների հետեւանքով առցանց գործարքները չեն հավաստագրվում
Հայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովինՀայաստանի դեսպանը մասնակցել է Էներգետիկ նորարարության և արհեստական բանականության 6-րդ համաժողովին
Կոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրըԿոնվերս Բանկի հաճախորդներին ներկայացվել է ՎԶԵԲ-ի կանաչ ֆինանսավորման GEFF ծրագիրը
Կառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամըԿառավարությունը կշարունակի ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը․ բյուջեն գերազանցել է 150 մլրդ դրամը
Team Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբTeam Holding-ը մուտք է գործում պարտատոմսերի շուկա` Հայաստանում խոշորագույն թողարկմամբ
Այ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ ՓաշինյանԱյ մենք մտածում ենք, ասենք, թոշակն ավելացնենք 10-11 հազար դրամով։ Եվ ի՞նչ է անելու թոշակառուն դրա հետ: Ինչի՞ վրա է ծախսելու․ Փաշինյան
Փոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումըՓոխնախարար․ 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կսկսվի ավիացիոն ոլորտի բարեփոխման խոշոր նախագծի իրականացումը
ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում ԱրարատԲանկը միացել է Հայաստանի կանաչապատման նոր նախաձեռնությանը․ 100 հա նոր անտառ` երեք տարում 
2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով2026 թվականի ապրիլի 3-ից FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Վիեննա–Երևան երթուղով
Էվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ ՓաշինյանԷվրիկա։ Եթե աշխատանքը չի ապահովում բարեկեցություն, նշանակում է՝ բավականաչափ կրթված չեն․ Փաշինյան
Հերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինիցՀերթական դրական միտումը՝ Հայաստանի գլխավոր հարկայինից
Էկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետԷկոնոմիկայի նախարարությունում կայացել է հանդիպում FAO-ի պատվիրակության հետ
Փաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել ենՓաշինյան․ Նախընտրական խոստումները կատարվել են
Հայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններՀայաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են մշակել տնտեսական կապերի ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններ
Հայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետՀայաստանում ՊԲԱ-ն պետական մարմինների ներխուժում է մասնավոր դաշտ եւ հերթական հարկ՝ նոր անվանակոչմամբ․ փորձագետ
Կայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համարԿայա Կալլաս. ԵՄ-ը Հայաստանին 15 մլն եվրո կտրամադրի դիմադրողականության բարձրացման համար
Հայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններովՀայաստանն ու Լատվիան պայմանավորվել են խորացնել համագործակցությունը տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններով
Էդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործումԷդմոն Մարուքյանը՝ Մարթա Կոսին․ եթե դուք իսկապես ցանկանում եք օգնել, ապա աջակցեք մեզ նոր ԱԷԿ-ի կառուցման գործում
Ծառատունկ՝ հանուն ՀայաստանիԾառատունկ՝ հանուն Հայաստանի
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
09.12.2025
RUB4.97-0.01
USD381.660.11
EUR444.40-0.14
GBP508.940.75
CAD275.69-0.32
JPY24.45-0.09
CNY54.030.05
CHF473.29-1.16