Արմինֆո.ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի հետ քննարկել է "Զվարթնոց" միջազգային օդանավակայանի ընդլայնման ծրագիրը: Այդ մասին Քերոբյանը հաղորդել է Facebook-ի իր էջում։
«Այսօր հանդիպել եմ արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանի հետ։ Նրա Corporación América միջազգային հոլդինգը գործում է մի քանի ոլորտներում՝ ներառյալ օդանավակայանների կառավարումը, գյուղատնտեսությունը, էներգետիկան և տրանսպորտային ենթակառուցվածքները:
Անգնահատելի է Էդուարդո Էռնեկյանի ներդրումը Հայաստանի տնտեսության մեջ։ Corporación América հոլդինգի իրականացրած ամենանշանակալի ծրագրերից է «Զվարթնոց» օդանավակայանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի լավագույն օդանավակայանը։
Հանդիպման ընթացքում քննարկել ենք հոլդինգի նոր նախագծերը, որոնց թվում է Զվարթնոց օդանավակայանի ընդլայնումը, ինչը թույլ կտա ապահովել շատ ավելի մեծ թվով ուղևորահոսք և ավելացնել թռիչքների ու ուղղությունների թիվը։ Բացի այդ, մենք քննարկել ենք պետական կառավարման ոլորտում հայկական սփյուռքի մարդկային ներուժի օգտագործման հնարավորությունը, ինչն, անշուշտ, կօգնի մեր երկրին արագ ինտեգրվել համաշխարհային գործընթացներին և միտումներին», - գրել է նախարարը։
Նշենք, որ Հայաստանի "Զվարթնոց" և "Շիրակ" օդանավակայանների կոնցեսիոները արգենտինական Corporation America ընկերությունն է, որի վերջնական շահառուն արգենտինահայ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանն է: 2018 թվականի վերջին ՀՀ կառավարությունը հաստատել է երկու օդանավակայանների 2018-2022 թվականների մաստեր - պլանը, որի համաձայն, ընկերությունը պարտավորվել է երկրի երկու խոշորագույն միջազգային օդանավակայանների զարգացման համար ներդնել ավելի քան 30 մլն եվրո։ Այժմ ընկերությունը 350 մլն դոլար արժողությամբ նոր նախագիծ է ներկայացրել ՝ ուղղված "Զվարթնոց" օդանավակայանի ընդլայնմանը։ Corporation America-ն իր նոր ներդրումային ծրագիրը պայմանավորում է 1990-ականների վերջին սահմանված "օդի հարկի" չեղարկման անհրաժեշտությամբ:
![]() | 5.03 | -0.01 |
![]() | 388.30 | 0.09 |
![]() | 422.39 | 0.91 |
![]() | 479.08 | -0.20 |
![]() | 286.50 | 0.97 |
![]() | 29.29 | -0.15 |
![]() | 56.37 | -0.08 |
![]() | 424.42 | 1.53 |