Չորեքշաբթի, 8 Փետրվարի 2023 18:23
Ալինա Հովհաննիսյան

Երեւանում կայացել է հայ-խորվաթական գործարար համաժողով

Երեւանում կայացել է հայ-խորվաթական գործարար համաժողով

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 8-ին մասնակցել է հայ-խորվաթական գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր Խորվաթիայի Հանրապետության Արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանի պաշտոնական այցի շրջանակներում։

 

Էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության համաձայն, համաժողովի նպատակն էր խթանել տեղական կազմակերպությունների գործարար նոր կապերի հաստատումը և ընդլայնել երկկողմ համագործակցության շրջանակը։

 

«ՀՀ Կառավարությունը մեծ ջանքեր է ներդնում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավման ուղղությամբ և ուրախությամբ կարող եմ նշել, որ այս ուղղությամբ մենք ունենք էական առաջընթաց, ինչի մասին են վկայում միջազգային տնտեսական ցուցիչները», - նշել է Վահան Քերոբյանը։

 

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև Հայաստանում ներդրումների խթանմանն ուղղված ծրագրերին․ որոնց թվում հատկապես կարևորվել է տնտեսության արդիականացման ծրագիրը։

 

Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ 2023 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը Խորվաթիա է արտահանել 167.1 հազար դոլարի ապրանք, ինչը 2.2 անգամ բարձր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ։ Ներմուծումը, ընդհակառակը, կրճատվել է 12,2%-ով ՝ մինչև 368.4 հազար դոլար: