Արմինֆո. Ամերիկյան Fitch վարկանշային գործակալությունը պահպանել է Հայաստանի սուվերեն ռեյտինգը B+ մակարդակի վրա` ընդամենը լավացնելով հեռանկարը կայունից դրականի։
Այժմ, երբ Հայաստանը հանդիսանում է աշխարհում տնտեսական ամենաբարձր աճ ունեցող երկրներից մեկը, երբ մենք պետպարտք/ՀՆԱ հարաբերակցությունը հասցրել ենք 47%֊ի ու արտադրողականությունը զգալի աճ ենք արձանագրել, fitch-ի նոր (կամ հին) գնահատականը վշտացնող է։ Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Fitch-ը իր զեկույցում նշել է, որ մեր իրական ռեյտինգն իրենց մեթոդոլոգիայով մեկ աստիճան բարձր է (bb-), բայց իրենք տեսնում են ռիսկ կապիտալի արտահոսքի մեջ, բայց նաև նույն զեկույցում նշել են, որ դա քիչ հավանական է։ Կարելի է անվերջ նկարագրել այլևայլ ռիսկեր։ Չեմ կարծում, որ անցած տնտեսական տարուց հետո նման գնահատականը տեղին է։ Կոչ եմ անում, որպեսզի մյուս ռեյտինգային ընկերությունները չգնան մտացածին ռիսկ ման գալու հետևից, այլ գնահատեն այն, ինչ տեղի է ունեցել մեր երկրում», - ընդգծել է նախարարը։
Նշենք, որ ամերիկյան Fitch Ratings վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի արտարժույթով թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը "կայուն" - ից "դրական"' հաստատելով ԹԴՎ-ն "B+"մակարդակում: Գործակալությունը նշել է նաեւ այն գործոնները, որոնք առանձին-առանձին կամ միասին կարող են հանգեցնել բացասական վարկանշային գործողության/նվազման. արտաքին խոցելիության նկատելի աճ, օրինակ, կապիտալի ներհոսքի կտրուկ փոփոխության, միջազգային պահուստների զգալի կրճատման կամ ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդի պատճառով, որը գերազանցում է սպասվածը, նշանների թվի ավելացում, որ բնակչության աճը հանգեցնում է գերտաքացման կամ որ աշխարհաքաղաքական ցնցումները կարող են խաթարել տնտեսական աճն ու ֆինանսական կայունությունը, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ միջնաժամկետ հեռանկարում վերադառնում է դեպի վերընթաց հետագիծ:
Այսպես թե այնպես, Բայց Fitch-ը սուվերեն վարկանիշին աջակցելու բոլոր հիմնական տնտեսական գործոնները գնահատում է որպես դրական, ինչն էլ առաջացրել է Էկոնոմիկայի նախարարության ղեկավարի բացասական արձագանքը այն փաստին, որ գործակալությունը հրաժարվել է վերանայել վարկանիշային գնահատականը սանդղակով դեպի բարձրացում ։