
Արմինֆո.Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Դուբայում փետրվարի 14-ին հանդիպել է աշխարհի խոշորագույն լոգիստիկ DP World ընկերության գործառնական տնօրեն Չաք Հիթի և այլ ներկայացուցիչների հետ։
Նախարարության հաղորդագրության համաձայն, հանդիպումը կայացել է Շիրակում կառուցվելիք «չոր նավահանգստի» զարգացման և կառավարման համատեքստում DP World-ի հետ համագործակցության շրջանակում։
Զրույցի ընթացքում ներկայացվել են Ջեբել Ալի նավահանգստի հնարավորությունները, որոնք էապես ազդում են երկրի տնտեսական ցուցանիշների բարելավման վրա։
Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել Վահան Քերոբյանի հրավերով գարնանը կազմակերպել DP World-ի ներկայացուցիչների այցը Հայաստան։
Նշենք, որ DP World-ը (Dubai Port World) աշխարհի խոշորագույն նավահանգիստային օպերատորներից մեկն է եւ տնօրինում է համաշխարհային շուկայի 6,7%-ը, 78 ծովային տերմինալներ և աշխարհի ամենամեծ արդյունաբերական պարկը ՝ Jebel Ali Free Zone (JAFZA): DP World-ը գտնվում է ԱՄԷ կառավարությանը պատկանող Dubai World ընկերության խոշորագույն համաշխարհային ներդրողի և կառուցապատողի կառավարման ներքո։
Հիշեցնենք, որ "Չոր նավահանգիստ" -ը կամ արդյունաբերական պարկը նախատեսվում է կառուցել "Շիրակ" օդանավակայանին հարող տարածքում, որը սահմանակից կլինի ինչպես օդանավակայանին, այնպես էլ "Հյուսիս-Հարավ" երկաթուղուն ու ավտոմայրուղուն։ «Չոր նավահանգիստը» նախատեսված է որպես բազմաֆունկցիոնալ և մուլտիմոդալ հանգույց այն տեղական և միջազգային ընկերություններին սպասարկելու համար, որոնց մաքսային գործընթացների համախմբման համար անհրաժեշտ են գործառնական ընթացակարգ, ինչը կարող է օգնել վերջիններիս նվազեցնել գործառնական ծախսերը:
Պարկը նախատեսում է պահեստային տարածքների առկայություն, որոնց շնորհիվ կստեղծվի օդային, երկաթուղային տրանսպորտով ցանկալի ուղղություններով ապրանքների փոխադրման հնարավորություն։ Նախանշված նպատակների համաձայն, Գյումրիում ստեղծվող "չոր նավահանգիստ" արդյունաբերական պարկը կապահովի Հայաստանի ՀՆԱ-ի 3%-ը։