Չորեքշաբթի, 15 Փետրվարի 2023 11:52
Ալինա Հովհաննիսյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել Համաշխարհային կառավարման գագաթնաժողովի հարթակներում

Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ելույթ է ունեցել Համաշխարհային կառավարման գագաթնաժողովի հարթակներում

Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 14-ին Դուբայ քաղաքում անցկացվող խոշորագույն Համաշխարհային կառավարման գագաթնաժողովի շրջանակում ելույթով հանդես է եկել Agility, Innovation, and the Government Renewal Challenge սեսիայում։

 

Նախարարության հաղորդագրության համաձայն, նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կառավարման ոլորտին և պետություն-մասնավոր հատված համագործակցությանը։ Վահան Քերոբյանը նաև ներկայացրել է ՀՀ կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են արդյունավետության բարձրացմանն ու թափանցիկության ապահովմանը։

 

Նշենք, որ Համաշխարհային կառավարման գագաթնաժողովը ԱՄԷ-ում անցկացվող ամենամյա միջոցառում է, որը միավորում է կառավարությունների ղեկավարներին ՝ գլոբալ երկխոսության համար կառավարական գործընթացների և քաղաքականության վերաբերյալ ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ֆուտուրիզմի, տեխնոլոգիաների, նորարարությունների և այլ հարցերի: Գագաթնաժողովը գործում է որպես պետական պաշտոնյաների, կարծիքների առաջատարների, քաղաքական գործիչների և մասնավոր հատվածի առաջատար դեմքերի միջև գիտելիքների և փորձի փոխանակման կենտրոն:  Գագաթաժողովն անցկացվում է 2013 թվականից։ -0