Երեքշաբթի, 21 Փետրվարի 2023 12:35

ԵԱՏՄ ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը պատմական ռեկորդ է սահմանել. ԵԱԶԲ

ԵԱՏՄ ապրանքների փոխադարձ առևտրի ծավալը պատմական ռեկորդ է սահմանել. ԵԱԶԲ

Արմինֆո. ԵԱՏՄ փոխադարձ առևտուրը 2022 թվականին հասել է առավելագույնի և, բանկի վերլուծաբանների գնահատմամբ, կազմել է 80,6 մլրդ դոլար (10.3% տարեկան աճ): Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի հաշվետվությունում։

Նշվում է, որ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ԵԱՏՄ արտահանման ծավալներն ավելացրել են 9,8 մլրդ դոլարով (1,4 անգամ տարեկան), որից դեպի Ռուսաստան՝ 9,5 միլիարդ դոլարով։

Այսպես, Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ աճել է 1,6 մլրդ դոլարով (2,8 անգամ), Բելառուսինը՝ 5,6 մլրդ դոլարով (1,3 անգամ), Ղազախստանինը՝   1,9 միլիարդ դոլարով (1,2 անգամ), Ղրղզստանինը՝ 646 միլիոն դոլարով (1,8 անգամ): ԵԱՏՄ շուկայի նշանակությունը Հայաստանի և Ղրղզստանի համար զգալիորեն աճել է։ Միության երկրների մասնաբաժինը Հայաստանի ընդհանուր արտահանման մեջ աճել է 29,3%-ից մինչև 46,8%, Ղրղզստանում՝ 28,8%-ից մինչև 65,8%: