Արմինֆո.Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Արդշինբանկի արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի վարկանիշը (Long-Term Issuer Default Rating) «B+» մակարդակում եւ բարձրացրել վարկանիշի հեռանկարը «Կայուն»-ից «Դրական»-ի։
Վարկանիշի հեռանկարի փոփոխությունը կապված է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշի հեռանկարի բարելավման, Բանկի ֆինանսական ցուցանիշների կայուն բարելավման հետ, մասնավորապես շահութաբերության, կապիտալիզացիայի, ֆինանսավորման և իրացվելիության գծով:
Արդշինբանկը միակ ընկերությունն է Հայաստանում, որն արդեն ունի համաշխարհային վարկանիշային երեք առաջատար գործակալությունների (Fitch, Standard & Poor's և Moody's) շնորհված վարկանիշներ: Բանկի վարկանիշը հավասար է Հայաստանի Հանրապետության վարկանիշին, ինչը մասնավոր կազմակերպության համար հնարավոր լավագույն ցուցանիշն է:
RUB | 4.29 | 0.00 |
USD | 388.24 | 0.27 |
EUR | 421.90 | 0.14 |
GBP | 493.69 | 0.85 |
CAD | 284.84 | -0.08 |
JPY | 24.85 | -0.06 |
CNY | 53.65 | 0.01 |
CHF | 426.92 | 0.02 |