Հինգշաբթի, 23 Փետրվարի 2023 14:16
Նաիրա Բադալյան

Հայաստանի իշխանությունները ֆինանսապես կաջակցեն սահմանամերձ համայնքներին

Հայաստանի իշխանությունները ֆինանսապես կաջակցեն սահմանամերձ համայնքներին

Արմինֆո.Սահմանամերձ համայնքներին պետական աջակցություն՝ բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի ու գույքահարկի և հողի հարկի փոխհատուցում տրամադրելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում:

 

Կառավարության հաղորդագրության համաձայն, 2022 թ. ՀՀ պետբյուջեով որպես աջակցություն սահմանամերձ համայնքներին հատկացվել է 973672.6 հազար դրամ գումար, որը տրամադրվելու է Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզերի 23 սահմանամերձ համայնքների 82 բնակավայրերի բնակիչներին բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի և անշարժ գույքի հարկի փոխհատուցման նպատակով: