Արմինֆո.Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Ակբա բանկին շնորհած §Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի¦ B+ վարկանիշի (long-term Issuer Default Rating IDR) հեռանկարը` «Կայունից» բարձրացնելով «Դրականի»:
Գործակալության հրապարակած զեկույցում նշված է, որ վերանայումը պայմանավորված է ՀՀ վարկանիշի հեռանկարի ու բանկի վարկային պորտֆելի որակի բարելավմամբ, ինչպես նաև ներգրավվող ռեսուրսների և իրացվելիության մակարդակի ամրապնդմամբ:
Fitch-ի կողմից հրապարակված հաշվետվությունում նաև նշվում է, որ վերջինիս ակնկալիքով տնտեսական դրական պայմանները կպահպանվեն և կնպաստեն բանկի ֆինանսական կայունության ամրապնդմանը, շահութաբերության աճին, իրացվելիության մակարդակի բարձրացմանը, իսկ բանկի ակտիվների որակը կշարունակի մնալ բարձր։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
RUB | 4.27 | 0.02 |
USD | 388.09 | 0.57 |
EUR | 421.93 | 2.44 |
GBP | 491.67 | 3.28 |
CAD | 284.77 | 0.52 |
JPY | 25.09 | 0.21 |
CNY | 53.77 | 0.12 |
CHF | 430.06 | 2.10 |