
Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային ավիաընկերությունը ուղիղ չվերթ է գործարկում դեպի արևմտյան Գերմանիայի խոշորագույն քաղաքներից մեկը՝ Դյուսելդորֆ։
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են ավիաընկերությունից, Երևան-Դյուսելդորֆ-Երևան չվերթները կգործարկվեն մայիսին՝ շաբաթական 2 անգամ պարբերականությամբ, հինգշաբթի և կիրակի օրերին:
Ավիաընկերությունը հաղորդում է, որ Դյուսելդորֆի ուղղությամբ տոմսեր արդեն կարելի է ձեռք բերել ընկերության կայքում՝ flyone.am, կամ՝ բջջային հավելվածի միջոցով:
