Արմինֆո.Կոնվերս Բանկը վաղաժամկետ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով պարտատոմսերի տեղաբաշխումը: Տեղաբաշխված պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը համապատասխանաբար 10.5% և 3.75% է, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային:
Առաջիկայում պարտատոմսերը կցուցակվեն AMX-Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո դրանք կսկսեն շրջանառվել երկրորդային շուկայում:
Անդրադառնալով պարտատոմսերի շուկայում գործունեությանը՝ Կոնվերս Բանկում նշել են, որ ներկայում բորսայում շրջանառվում է Բանկի՝ 5 մլրդ ՀՀ դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմս: Իսկ 2008թ-ից ի վեր Բանկը թողարկել է երեք արժույթով՝ ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո պարտատոմս՝ ընդհանուր 41.6 մլրդ ՀՀ դրամին համարժեք ծավալով:
Պարտատոմսերը ոչ միայն հավասարեցված են ավանդին և ապահովագրված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, այլև պարտատոմսերից ստացվող եկամուտները չեն հարկվում և համարվում են խնայողությունների դիվերսիֆիկացման լավագույն եղանակներից մեկը,-նշել են Բանկում և հավելել, որ առաջիկայում ևս Կոնվերս Բանկը հանդես կգա նոր թողարկումներով՝ պահպանելով իր տեղը ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվում:
Թողարկման և տեղաբաշխման մանրամասներին, Ծրագրային ազդագրին եւ Թողարկման վերջնական պայմաններին կարելի է ծանոթանալ այս հղումով:
Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |