Արմինֆո.2022 թվականին գումարների արտահոսքը ավելացել է 2,2 անգամ կամ մոտ 1,7 մլրդ դոլարով՝ կազմելով 2,6 մլրդ դոլար։ Հայաստանից կապիտալն արտահոսել է ՌԴ, ԱՄՆ, Արաբական Միացյալ Էմիրություններ(ԱՄԷ), Գերմանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ուկրաինա և այլ երկրներ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հաղորդել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը ՝ վկայակոչելով Հայաստանի բանկերի միության տվյալները։
«Հայաստանից դեպի ՌԴ և Չինաստան գումարների արտահոսքը պայմանավորված է նաև օնլայն առևտրի ծավալների աճով։
Հայաստանից դեպի ԱՄՆ և Գերմանիա դրամական հոսքերի աճը պայմանավորված է հիմնականում ավտոմեքենաների ներկրմամբ և արտագաղթող ընտանիքների կապիտալով։ Արևմտյան երկրներ իրենց գումարներ են Հայաստանից տեղափոխում նաև նախկին պաշտոնյաները, խոշոր գործարարները։
2022 թվականին Հայաստանից ԱՄԷ-ն է փոխանցվել 275 մլն դոլար, որը պայմանավորված է հայ զբոսաշրջիկներով, անշարժ գույքի ձեռքբերմամբ և կապիտալի փախուստով։
Անտրամաբանակ է պատերազմի մեջ գտնվող Ուկրաինա Հայաստանից փոխանցումները, որը կազմում է 23 մլն դոլար։
Միաժամանակ անհասկանալի է, թե Հայաստանից դեպի այլ երկրներ փոխանցումների ծավալի աճը, որը մեծ գումար է՝ կազմելով 1,2 մլրդ դոլար։ Որո՞նք են այդ երկրները և ի՞նչ նպատակով են այդ գումարները փոխանցվել։ Կարելի է ենթադրել, որ այդ այլ երկների մեջ է մտնում նաև Թուրքիան, որի հետ 2022 թվականի ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է արտաքին առևտրաշրջանառությունը», - նշել է Պարսյանը։
Նշենք, որ ՀՀ մաքսային ծառայության տվյալներով ՝ Հայաստանի արտահանումը Թուրքիա 2022թ. առաջին կիսամյակում աճել է մի քանի անգամ՝ 106 հազար դոլարից հասնելով 20.3 մլն դոլարի: Թուրքիայից Հայաստան ներմուծումը հաշվետու ժամանակահատվածում աճել է 3.4 անգամ ՝ հասնելով 97.8 մլն դոլարի:
ՀՀ ԿԲ տվյալներով՝ մասնավոր փոխանցումների ներհոսքը Հայաստան 2022 թվականին հասել է պատմականորեն առավելագույն 5.2 մլրդ դոլար նշաձողին՝ աճելով 2.5 անգամ։ 2022 թվականին փոխանցումների ներհոսքի նման աճը պայմանավորված է Ռուսաստանից դրամական փոխանցումների 4,2 անգամ զգալի աճով՝ մինչև 3,6 մլրդ դոլար: Դրան զուգընթաց՝ 2,1 անգամ աճել է Հայաստանից փոխանցումների արտահոսքը՝ գերազանցելով 2,6 մլրդ դոլարը, բայց այստեղ աճի հիմնական շարժիչ ուժը եղել է նախկին ցուցանիշից ավելի արագ ԱՄՆ "արտահոսող" դրամական փոխանցումները, որոնք ավելացել են 73,4% - ով՝ մինչև 327,8 մլն դոլար:
Արդյունքում՝ մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը դեպի Հայաստան տարեկան կտրվածքով աճել է 3 անգամ՝ հասնելով 2.6 մլրդ դոլարի: