
Արմինֆո. FLYONE ARMENIA ազգային բյուջետային ավիաընկերության եւ Mongolian Airways ավիաընկերության միջև ստորագրված պայմանագրի արդյունքում հայկական ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերի թիվն ավելացել է ևս մեկով։ Այդ մասին հաղորդել է FLYONE ARMENIA ընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը:
Նրա ասելով, ընկերությունների միջև պայմանագրի ստորագրումը հնարավորություն կտա 2023թ․ ամառային թռիչքային շրջանում FLYONE ARMENIA-ի չվերթերն իրականացնել վեց Էյրբաս օդանավերով։
180 ուղևորի համար նախատեսված ժամամանակակից Airbus A320-ը կիրականացնի չվերթեր FLYONE ARMENIA ընկերության լայն թիռչքային աշխարհագրության հիմնական ուղղություններով։
Նա նշել է, որ ամառային թռիքային շրջանում ավիաընկերությունը մի շարք նոր ուղղությունների մեկնարկ է տալու, ինչն էլ զարգացման հրամայական է դարձնում օդանավերի պարբերական համալրումը
«FLYONE ARMENIA»-ն հիմնադրվել է 2021 թվականին։ 2022թ․ արդյունքներով ընկերությունը դարձել է դեպի Հայաստան և Հայաստանից ուղևորափոխադրումների առաջատարը։