Արմինֆո. Մարտի 17-19-ը Երևանում տեղի կունենա "Կովկաս. շինարարություն և վերանորոգում էքսպո-2023" 19-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որին կմասնակցեն խոշոր շինարարական ընկերություններ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից, Ղազախստանից, Իրանից, Իտալիայից, Գերմանիայից, Լեհաստանից և այլն:
Ցուցահանդեսը կոչված է նպաստելու Հայաստանի և միջոցառման մասնակից երկրների շինարարական ընկերությունների միջև գործարար հարաբերությունների զարգացմանը։ Ցուցահանդեսի հիմնական թեմատիկ բաժիններն են. շինարարական տեխնոլոգիաներ, շինարարական սարքավորումներ, վերանորոգում, հարդարման նյութեր, շինարարական գործիքներ, նախագծում, ինտերիերի դիզայն, ջեռուցման տեխնիկա, շինարարական ծառայություններ, օդորակման համակարգեր, լողավազաններ և սաունաներ, փայտամշակման սարքավորումներ, դռներ և պատուհաններ, շինարարական քիմիա, կերամիկա, քար, կահույք, լուսավորություն, սանտեխնիկա, հովացման տեխնոլոգիաներ, գորգեր և հատակի ծածկույթներ:
Yerevan EXPO ցուցահանդեսային կենտրոնում անցկացվելիք ցուցահանդեսի կազմակերպիչներն են Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միությունը եւ LOGOS EXPO Center կազմակերպությունը:
![]() | 4.76 | -0.02 |
![]() | 387.28 | 0.06 |
![]() | 414.12 | -2.80 |
![]() | 479.72 | -5.47 |
![]() | 287.94 | -0.71 |
![]() | 27.61 | -0.27 |
![]() | 54.62 | 0.04 |
![]() | 425.12 | -2.46 |