Արմինֆո.ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (ՀԱԱՊ) եւ պալատի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է Հայաստանում նախորդ եւ ընթացիկ տարվա մակրոտնտեսական եւ հարկաբյուջետային հիմնական ցուցանիշները, տնտեսական զարգացման միտումները:
Կառավարության հաղորդագրության համաձայն, նիստի ընթացքում ներկաները քննարկել են ՀԱԱՊ անդամների բարձրացրած հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրմանը, փոխարժեքի տատանումներին եւ դրանցով պայմանավորված խնդիրներին, Հայաստանում օտարերկրյա ներդրումներին, Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության՝ Հայաստանի տնտեսության վրա հնարավոր ազդեցությանն առնչվող հարցեր:
Փոխվարչապետ Խաչատրյանը հայտնել է ՀՀ կառավարության հանձնառությունը Ամերիկայի առեւտրի պալատի համագործակցությամբ նպաստելու Հայաստանում բիզնես միջավայրի զարգացմանը, օտարերկրյա ներդրողների հետ կապերի ամրապնդմանը եւ պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության ամրապնդմանը:
![]() | 4.73 | -0.09 |
![]() | 389.25 | -0.03 |
![]() | 439.39 | -2.99 |
![]() | 516.22 | -3.24 |
![]() | 280.52 | -1.79 |
![]() | 26.89 | -0.29 |
![]() | 53.78 | -0.10 |
![]() | 471.30 | -1.53 |