Արմինֆո.Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությունը:
Հայաստանի կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում, ինչպես նաև առկա ներուժի լիարժեք իրացումը համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում:
Մտքեր են փոխանակել նաև երկկողմ և ԵԱՏՄ բազմակողմ օրակարգի շրջանակներում փոխշահավետ համագործակցության հնարավոր նոր ուղղությունների շուրջ:
![]() | 4.76 | -0.02 |
![]() | 387.28 | 0.06 |
![]() | 414.12 | -2.80 |
![]() | 479.72 | -5.47 |
![]() | 287.94 | -0.71 |
![]() | 27.61 | -0.27 |
![]() | 54.62 | 0.04 |
![]() | 425.12 | -2.46 |