Երկուշաբթի, 20 Մարտի 2023 17:42
Ալինա Հովհաննիսյան

FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ

FlyOne Armenia-ն գործարկում է ուղիղ չվերթներ Երևան–Լառնակա–Երևան ուղղությամբ

Արմինֆո.Fly One Armenia ավիաընկերությունը գործարկում է ուղիղ չվերթներ Երևանից դեպի Լառնակա։ Այդ մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրությունում։

 

Ըստ աղբյուրի՝ թռիչքները կմեկնարկեն 2023 թվականի մայիսին՝ շաբաթական երեք անգամ հաճախականությամբ. երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին։

 

Տոմսերն արդեն հասանելի են ավիաընկերության flyone.am կայքում եւ FLYONE բջջային հավելվածում, ինչպես նաև գործընկեր ընկերությունների գրասենյակներում:

 

Հիշեցնենք, որ Fly One Armenia -ն հիմնադրվել է 2021 թվականին։ 2022 թվականին ընկերությունը դարձել է Հայաստանում ուղևորափոխադրումների առաջատար։ Ավիաընկերության օդային նավատորմը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից։ Օդանավերը համապատասխանում են օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և անվտանգության EASA-ի բոլոր չափանիշներին