Արմինֆո.Հայաստանի իշխանությունները մտադիր են ՀՆԱ-ում ներդրումների ծավալները հասցնել 25 տոկոսի։ Այդ մասին մարտի 21-ին Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ երկրորդ ընթերցմամբ ներկայացնելիս "Արդյունաբերական քաղաքականության մասին" օրենքում փոփոխությունները։
Նրա խոսքով ՝ 2022 թվականին Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների ընդհանուր ծավալն այսօրվա փոխարժեքով կազմել է 1 տրլն 686 մլրդ դրամ կամ 3,8 մլրդ դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Նախարարը չի բացառել, որ այդ ցուցանիշը կհստակեցվի՝ այն ավելացնելու ուղղությամբ։ Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների՝ 2022 թվականին երկրի ՀՆԱ-ում ներդրումների ծավալները կկազմեն 21,4 տոկոս ՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը՝ 20,7 տոկոս: "Մենք առաջ ենք շարժվում երկրի ՀՆԱ - ում ներդրումների 25 տոկոս ծավալի ապահովման ուղղությամբ", - ընդգծել է նախարարը:
![]() | 4.76 | -0.02 |
![]() | 387.28 | 0.06 |
![]() | 414.12 | -2.80 |
![]() | 479.72 | -5.47 |
![]() | 287.94 | -0.71 |
![]() | 27.61 | -0.27 |
![]() | 54.62 | 0.04 |
![]() | 425.12 | -2.46 |