Երեքշաբթի, 21 Մարտի 2023 12:26
Ալեքսանդր Ավանեսով

Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում

Հայաստանում ցանկանում են բելառուսական ընկերությունների տեսնել շինարարական աշխատանքներում

Արմինֆո. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Բելառուսի փոխվարչապետ Պյոտր Պարխոմչիկի գլխավորած պատվիրակությանը։

 

Նախարարը ողջունել է հյուրերին և կարևորել հայ-բելառուսական առկա համագործակցությունն էլ ավելի խորացնելու անհրաժեշտությունը։

 

ՏԿԵՆ հաղորդագրության համաձայն, հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև առկա համագործակցությանն առնչվող հարցեր: Մասնավորապես համագործակցությունը շինարարության, ճանապարհաշինության, մեքենաշինության և արդյունաբերության այլ ոլորտներում։

 

Քննարկվել են նաև հայաստանյան շինարարական տարբեր ծրագրերին բելառուսական ընկերությունների մասնակցության վերաբերյալ հարցեր։

 

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և շատ հաճախ շինարարական, նախագծող ընկերությունների պակաս է զգացվում։ Հետևաբար ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։

 

Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։