Արմինֆո. Էներգակիրների գների նվազումը բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսական աճի վրա: Այս մասին նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
«Համաշխարհային շուկայում նավթի և գազի գների նվազման հետ մեկտեղ ռուսական ռուբլին արժեզրկվում է, ինչի հետևանքով դեպի Ռուսաստան հայկական ծագման ապրանքների արտահանումը կորցնում է մրցունակությունը:
Միաժամանակ Հայաստան ժամանակավորապես տեղափոխված ռուսների սպառումը նվազում է, քանի որ իրենց հետ բերած արժեզրկված ռուբլով նրանք ավելի քիչ ապրանքներ և ծառայություններ կարող են ձեռք բերել Հայաստանում: Անշուշտ, դա իր ազդեցությունը կթողնի Հայաստանի տնտեսական աճի վրա», - գրել է տնտեսագետը «Ֆեյսբուքի» իր էջում:
Ռուսաստանի նավթագազային եկամուտներն նվազում են արևմտյան պատժամիջոցների և էներգակիրների գների կտրուկ անկման ֆոնին։ Ռոսստատի տվյալների համաձայն, 2022 թվականին Ռուսաստանում նավթի արդյունահանման ինքնարժեքը մեկ տոննայի դիմաց առաջին եռամսյակում 33,1 հազար ռուբլուց նվազել է մինչեւ 18,6 հազար ռուբլի՝ չորրորդ եռամսյակում ։ Ինչպես վկայում են Լոնդոնի ICE բորսայի մարտի 20-ի տվյալները, Եվրոպայում տաքացման ֆոնին բնական գազի գները հազար խորանարդ մետրի դիմաց 450 դոլարից ցածր են:
Ընդ որում, Moody ' s գործակալությունը կանխատեսում է, որ Brent նավթի միջին գինը 2023 թվականին կմնա 2022 թվականի միջին արժեքից ցածր՝ մեկ բարելի դիմաց 100 դոլարի մակարդակում, սակայն կգերազանցի գործակալության միջնաժամկետ կանխատեսումը՝ մեկ բարելի դիմաց 50-70 դոլարի մակարդակում: Այս տարի նավթի գների հետագիծն անորոշ է մնում եւ կախված կլինի աշխարհի խոշորագույն տնտեսությունների տնտեսական իրավիճակից, նշվում է Moody ' s-ի ամփոփագրում: Գործակալությունը շուկայում բարձր անկայունություն է ակնկալում:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |