Արմինֆո.Ստոմատոլոգիան Արտյոմ Ղազարյանի կյանքի գործն է: Դրանով սկսել է զբաղվել 90-ականների վերջից, 2013թ-ին Գյումրիում փոքր տարածք է գնել և ատամնաբուժարան բացել, սկսել զարգացնել բիզնեսը, իսկ տարիներ անց հիմնել է «ՍտոմԱրթ» ստոմատոլոգիական կլինիկան:
Ատամնաբուժարանի հին տարածքում այսօր կոսմետոլոգիական ծառայություններ են մատուցվում: Հարևանությամբ՝ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած կլինիկայում ստոմատոլոգիական համապարփակ ծառայություններ են մատուցվում, կան հյուրասենյակներ՝ նախատեսված կենտրոնում սպասարկվելու նպատակով արտերկրից ժամանած հյուրերի համար, և կոնֆերանս սրահ, որտեղ կազմակերպվում են մասնագիտական քննարկումներ, ինչպես նաև հիգիենայի ազատ դասեր դպրոցականների համար:
«ՍտոմԱրթ»-ի հիմնադիր Արմեն Ղազարյանի խոսքով՝ ծառայությունների պահանջարկը մեծ է, ինչով պայմանավորված կլինիկան ընդլայնման փուլում է:
Ստոմատոլոգիական կլինիկայի շինարարությունը հնարավոր է դարձել Կոնվերս Բանկի աջակցությամբ, որն, ի դեպ, ֆինանսավորել է նաև մասնագետի առաջին բիզնես ծրագիրը: Նրա խոսքով, Բանկն իր կողքին է եղել անգամ այն տարիներին, երբ այլ ֆինանսական կառույցներ չեն վստահել: Վստահության վրա հիմնված համագործակցությունը մտադիր է շարունակել նաև հետագայում:
Կոնվերս Բանկում նշում են, որ Բանկի հետ գործակցության շրջանակում կերտված նման հաջողությունների պատմությունները շատ են: Այսօր Բանկն առաջարկում է ՓՄՁ ֆինանսավորման մի շարք պրոդուկտներ հիմնական միջոցների ձեռքբերման և շրջանառու միջոցների համալրման, ընթացիկ ծախսերի, կրեդիտորական պարտքերի մարման համար՝ ապահովելով փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսական հնարավոր գրեթե բոլոր կարիքների բավարարման համար նախատեսված միջոցներ:
Բանկում այս տեսանկյունից առանձնացնում են ֆինանսավորման տեսանկյունից պարզ ու արագ «Կոնվերս-Ֆասթ»-ը: Այս պրոդուկտը հետաքրքիր է ոչ միայն նպատակայնության լայն շրջանակով, այլև մրցունակ տոկոսադրույքով և որոշումների կայացման արագությամբ:
Եվս մեկ առավելություն այն է, որ անշարժ գույքի գրավադրում չի պահանջվում: Ֆինանսավորում տրամադրվում է բանկային հաշիվների շարժի հիման վրա:
![]() | 4.83 | 0.00 |
![]() | 386.52 | 0.12 |
![]() | 415.24 | 0.90 |
![]() | 478.40 | 0.81 |
![]() | 284.06 | 0.03 |
![]() | 27.65 | -0.03 |
![]() | 54.62 | -0.17 |
![]() | 427.95 | 1.46 |