16:03
 Երեքշաբթի, 28 Մարտի 2023 16:03
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Եթե կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և Հայաստանում պահել ռելոկանտների գոնե մինչև 10 տոկոսին, ապա երկնիշ տնտեսական աճն առասպել չի լինի

Փորձագետ. Եթե կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և Հայաստանում պահել ռելոկանտների գոնե մինչև 10 տոկոսին, ապա երկնիշ տնտեսական աճն առասպել չի լինի

Արմինֆո. Եթե Հայաստանի կառավարությունը կարողանա արդյունավետ տնտեսական քաղաքականություն վարել և ռելոկանտների գոնե մինչև 10%-ին պահել Հայաստանում, ապա երկնիշ տնտեսական աճը էպիզոդային չի լինի, առասպել կամ պատահականություն չի լինի։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ "Հայաստանը և եվրասիական ինտեգրման զարգացման ուղղությունները" թեմայով քննարկումների ժամանակ։

Մասնավորապես, նա ընդգծել է, որ Հայաստանն արդեն պետք է առևտրից և ծառայություններից ուշադրության կենտրոնացումը փոխի իրական հատվածի զարգացման վրա, ինչի մասին ահազանգում է 2023թ. հունվարին գրանցված աշխատատեղերի կրճատումը և 2022թ. արդյունքներով զրոյին մոտ ցուցանիշով (0,4% աճ - խմբ.) փակված ագրոհատվածին առնչվող իրավիճակը։

Ընդ որում, հաշվի առնելով համաշխարհային տնտեսության զարգացումները, փորձագետը չի բացառել, որ 2023 թվականին կարձանագրվի ռեցեսիա, որն իր ազդեցությունը կունենա բոլոր ազգային տնտեսությունների վրա: Ամենից շատ, նրա կարծիքով, կտուժի ԱՄՆ-ի տնտեսությունը,  ԵՄ,  հնարավոր է, զրոյական աճ գրանցի, իսկ Չինաստանը կհասնի 4,5-5 տոկոսի մակարդակի աճի։ Այդ առնչությամբ նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի հետ Չինաստանի փոխհարաբերությունները, որն իրավամբ կարելի է գլոբալ տնտեսության լոկոմոտիվը համարել, կարող են դրական գործոն լինել, այդ թվում ՝ Հայաստանի համար։

Միաժամանակ, Մանասերյանն ընդգծել է, որ Հայաստանը ստեղծված պայմաններում պետք է դիվերսիֆիկացնի արտաքին տնտեսական կապերը, թուլացնի կախվածությունը 1-2 երկրներից և աշխատի մրցունակության բարձրացման ուղղությամբ: "Եվ դա ոչ միայն պետության, այլեւ մասնավոր հատվածի եւ փորձագիտական հանրության գործն է, որի կարծիքը պետք պետք է լսել", - ասել է նա: