Հինգշաբթի, 30 Մարտի 2023 11:13
Ալինա Հովհաննիսյան

Ասիական զարգացման բանկը պատրաստել է Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գնահատման զեկույց

Ասիական զարգացման բանկը պատրաստել է Հայաստանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գնահատման զեկույց

Արմինֆո. Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) պատրաստել է Հայաստանի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի գնահատման զեկույցը, որը շուտով կներկայացվի հանրությանը: Այդ մասին հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը՝ «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

Զեկույցի հրապարակմանն ընդառաջ ԱԶԲ հայաստանյան առաքելությունը կազմակերպել է կլոր սեղան-քննարկումներ, որին մասնակցել են բանկի ներկայացուցիչներ, ինչպես նաև պետական պաշտոնյաներ,

մասնավոր հատվածի ներկայացուցիչներ և ոլորտի փորձագետներ:

Հաղորդվում է, որ կլոր սեղանը փակվել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներդրումների գծով ավագ մասնագետ Նարինե Ավետիսյանի ելույթով, ով ներկայացրել է բանկի հետագա ներգրավման ներուժը:

Նշենք, որ ԱԶԲ-ն Հայաստանի հետ աշխատում է 2005 թվականից։ 2022 թվականի դրությամբ բանկը Հայաստանին տրամադրել է շուրջ 1.6 մլրդ դոլարի 37 վարկ, դրամաշնորհ, ինչպես նաև տեխնիկական աջակցություն, որոնք ուղղվել են տրանսպորտային, ֆինանսական, էներգետիկ, ջրային ոլորտների, ենթակառուցվածքների և այլ ոլորտների զարգացմանը:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտը 2022 թվականի ընթացքում արագացրել է աճի տեմպը՝ 7,4%-ից մինչեւ 65%՝ ապահովելով 570.4 մլրդ դրամի հասույթ (1.3 մլրդ դոլար)։

Հայաստանի ՏՀՏ ոլորտում գերիշխող հատվածը ծառայությունների ոլորտն է, որին բաժին է ընկնում 77.7% կամ 443.4 մլրդ դրամ (տարեկան աճը ՝ 44.6%), որից մեծ մասը ներկայացված է տեղեկատվական տեխնոլոգիաներով ՝ 167.7 մլրդ դրամ (տարեկան աճը՝ 75.7%), իսկ հեռահաղորդակցության հատվածին ՝ 132.1 մլրդ դրամ, ինչը 6.3% - ով բարձր է 2021թ. ցուցանիշից։ Արտադրական հատվածին բաժին է ընկել ավանդաբար ամենափոքր մասը, ընդամենը, 0,5% կամ 2,4 մլրդ դրամ՝ տարեկան 0,9% անկմամբ։

Առևտրի ոլորտում ՏՀՏ ոլորտի հասույթը 2022 թվականին աճել է 3.4 անգամ՝ հասնելով 124.6 մլրդ դրամի: