Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը դիմել է երկրի ֆերմերներին՝ կոչ անելով պաշտպանել ծիրանի ապագա բերքը՝ առաջիկա ցրտերի ֆոնին:
«Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 3-ից -4 աստիճան ցուրտ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան ցուրտ։
Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորություան դեպքում՝ ոռոգում)», - ասվում է նախարարության հաղորդագրությունում։
![]() | 4.77 | 0.01 |
![]() | 387.04 | -0.24 |
![]() | 414.13 | 0.01 |
![]() | 480.55 | 0.83 |
![]() | 288.36 | 0.42 |
![]() | 27.76 | 0.15 |
![]() | 54.46 | -0.16 |
![]() | 426.58 | 1.46 |